Jump to content

Մոյեն կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Մոյեն կղզի
Տեսակկղզի
Երկիր Սեյշելյան կղզիներ
Մասն էՍեյշելյան կղզիներ
Երկարություն0,48 կմ
Լայնություն0,3 կմ
Մակերես0,089 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Մոյեն կղզի (ֆր.՝ Île Moyenne, անգլ.՝ Moyenne Island), փոքր կղզի (9,9 հա) Սեյշելյան կղզիների Մահեի հյուսիսային ափի մոտ գտնվող Սենթ Էնն Մարին ազգային պարկում: 1970-ական թվականներից այն եղել է բուսական և կենդանական աշխարհի արգելոց։ 1915 թվականից մինչև 1960-ականները կղզին լքված էր մինչև այն գնել է Բրենդոն Գրիմշոուն 8000 ֆունտ ստեռլինգով (մոտ 22․000 ԱՄՆ դոլար): Նա թերթի խմբագիր է եղել Անգլիայի Յորքշիր նահանգի Դյուսբերի քաղաքում:

Գրիմշոուն կղզու միակ բնակիչն է եղել մինչև իր մահը՝ 2012 թվականի հուլիսը[1]։ Կղզին այժմ ազգային պարկ է և այն կարելի է այցելել կազմակերպված ճամփորդությունների շրջանակներում[2][3]։

Տեղեկատվական տախտակ Մոյենում (մարտ 2016)

Մոյեն կղզին, որի անվանումը ծագել է ֆրանսերեն «միջին» բառից, ունի հարուստ պատմություն: Ծովահենները օգտագործել են կղզին 18-րդ և 19-րդ դարերում, և պահպանվել է երկու «ծովահենի գերեզման»: 1946-1962 թվականներին կղզին պատկանել է Ֆիլիպ Ժորժին, որը նախքան Մահե տեղափոխվելը ապրել է այնտեղ կնոջ՝ Վերայի հետ: Կղզին առանձնանում է Վերայի անվան դիտակետով և լողափով։

1962 թվականին Բրենդոն Գրիմշոուն կղզին գնել է Ֆիլիպ Ժորժից 8000 ֆունտով (համարժեք է 2023 թվականի £216,000-ի)[4]: Գրիմշոուն և Ռենե Անտուան Լաֆորտունը[5] վերափոխել են կղզին՝ տնկելով 16․000 ծառ, կառուցել արահետներ և ներկրել Ալդաբրա տեսակի հսկա կրիաներ։ Նրանց նպատակն է եղել ստեղծել բացառիկ գեղեցկության կղզի։ Այժմ այնտեղ աճում են տարբեր բույսեր և ապրում տարբեր թռչուններ, ինչպես նաև մոտ 50 հսկա կրիաներ[6]:

20 տարվա համառ աշխատանքից հետո Գրիմշոյին և Լաֆորթունին հաջողվել է Մոյեն կղզին դարձնել ազգային պարկ[7][8]: Կղզին այժմ հայտնի է որպես Մոյեն կղզի ազգային պարկ՝ առանձնացված շրջակայքում գտնվող Սենթ Էնն Մարին ազգային պարկից։ 2012 թվականին Գրիմշոյի մահից հետո[9] նրա ընկեր Սուկետու Պատելը վերահսկում է Մոյեն կղզու հիմնադրամը՝ կառավարելով կղզին և կատարելով կղզու բնական գեղեցկությունը պահպանելու Գրիմշոուի տեսլականը։

Վարչական պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին պատկանում է Մոն Ֆլեուրի շրջանին[10]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր կղզու եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է, և այն հայտնի է իր լողափերով։ Կղզում գործում են Գրիմշոուին նվիրված փոքրիկ ռեստորան և թանգարան։ Ալդաբրա տեսակի 50 հսկա կրիաները ազատորեն թափառում են, իսկ կղզին վկայում է Գրիմշոուի՝ նվիրվածության մասին։ Ռեստորանի ետևում գտնվում է տեղի հսկիչի տունը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Seychelles' Brendon Grimshaw, owner of Moyenne island, dies at age 87». Breaking Travel News.
  2. http://wanderingcarol.com/seychelles-islands-moyenne-tortoises/ Moyenne 2016 visit
  3. «Moyenne Island Seychelles». www.cerf-resort.com.
  4. «An 86-year-old, real-life Robinson Crusoe». BBC News. 29 April 2012.
  5. Teale, Connor; Leeson, Lucy (April 10, 2022). «Yorkshire man buys tropical island for £8,000 and lives as a recluse». HullLive.
  6. Ham, Anthony. «Moyenne Island: The world's smallest national park». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2023-11-17-ին.
  7. «Moyenne island declared a national park». Վերցված է 2013-10-15-ին.
  8. «86-year-old man lives on Moyenne Island with 120 tortoises». May 14, 2012. Արխիվացված է օրիգինալից 8 March 2013-ին.
  9. «Moyenne Island: The world's smallest national park».
  10. «Virtualseychelles – the Safest and Fastest Organic Instagram Growth Service» (PDF). November 15, 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-11-15-ին.
  11. «Moyenne Island: The world's smallest national park». BBC.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոյեն կղզի» հոդվածին։