Առավոտյան ժամը երեքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առավոտյան ժամը երեքին
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սլոուն
տարի1909
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՖիլադելֆիայի արվեստի թանգարան[1]
հավաքածուՖիլադելֆիայի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

«Առավոտյան ժամը երեքին» (անգլ.՝ Three A.M.), ամերիկացի նկարիչ-իմպրեսիոնիստ, ռեալիստ Ջոն Սլոունի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1909 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 81,6 × 66,7 սմ։

1946 թվականին կտավը մասնավոր հավաքածուից նվիրել են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանին (Փենսիլվանիա, ԱՄՆ), որտեղ էլ պահպանվում և ցուցադրվում է մինչև օրս[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առավոտյան ժամը երեքին» ստեղծագործությունում պատկերված են երկու աղջիկ՝ համեստ խոհանոցում[4]․ վերջինս գտնվում է Մանհեթենի անառակաբարո թաղամասում[5]։ Աղջիկներից մեկը գիշերային վերնաշապիկով է, բոկոտն, աջ ձեռքին՝ սիգարետ, իսկ մյուս ձեռքով կերակուր է պատրաստում սալօջախի մոտ։ Մյուս աղջիկը հագնված է․ վերջինս նստած է սեղանի մոտ և սուրճ է խմում․ դիմացի աթոռակին դրված է գլխարկը։ Ըստ էության այս կինը սենյակ է մտել քիչ առաջ։ Աղջիկները միմյանց հետ անբռնազբոսիկ զրուցում են։ Վստահորեն չի երևում՝ նախաճաշո՞ւմ են նրանք, թե՞ ճաշում[6]։ Աղջիկների ստույգ զբաղվածությունը նկարում նույնպես չի երևում․ սակայն կա կարծիք, ըստ որի, հագնված կինը զբաղվում է պոռնկությամբ։ Պատկերված տանը հնարավոր է ապրեն և՛ մարմնավաճառներ, և՛ սովորական բանվորներ[7]։ Այսպիսով նկարն ունի նաև սոցիալ-քաղաքական ենթատեքս․ Սլոունը ուզեցել է ասել, որ միայնակ կինը մեծ քաղաքում կարող է լինել միջին վիճակագրական աշխատավոր, ոչ թե նաև մարմնավաճառ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.philamuseum.org/collections/permanent/49982.html
  2. «Three A.M.». philamuseum.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  3. «Առավոտյան ժամը երեքին կտավը կայքում».
  4. 4,0 4,1 Schreiber, 2011, էջեր 106-108
  5. Janice Marie Coco John Sloan's Women: A Psychoanalysis of Vision. — University of Delaware Press, 2004. — P. 90. — 135 p. — ISBN 0874138663
  6. John Gross (1988 թ․ մայիսի 8). «NEW YORK; John Sloan's Bygone New York Depicted in All Its Splendor And Squalor» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  7. Elizabeth Alice Clement Love for Sale: Courting, Treating, and Prostitution in New York City, 1900-1945. — Univ of North Carolina Press, 2006. — P. 99. — 321 p. — (Gender & American culture). — ISBN 0807830267

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rachel Schreiber Gender and Activism in a Little Magazine: The Modern Figures of the Masses. — Ashgate Publishing, Ltd., 2011. — P. 106-108. — 182 p. — ISBN 1409409457