Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը
The Longest Most Meaningless Movie in the World
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրԱնդերգրաունդ
Թվական1968
Լեզուանգլերեն
Տևողություն2880 րոպե

«Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» (անգլ.՝ The Longest Most Meaningless Movie in the World), 1968 թվականին նկարահանված «անդեգրաունդ» ժանրի անգլիական ֆիլմ, որի ռեժիսորը Էնթոնի Սքոթն է: Ֆիլմը տարօրինակ է նրանով, որ բացարձակապես չունի սյուժետային գիծ և տևում է 48 ժամ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմի համար ոչ մի հատուկ նկարահանումներ տեղի չեն ունեցել: Ժապավենը կազմված է գովազդային հատվածներից, ֆիլմերում տեղ չգտած կադրերից և այլ «կինեմատոգրաֆիական աղբից»: Որոշ տեղերում, օրինակ, հանդիպում է անընդհատ կրկնվող (ավելի քան 30 րոպե) նույն գովազդային հոլովակը: Երբեմն պատկերները շրջվում են գլխիվայր կամ սկսում շարժվել հակառակ:

Արտադրություն և ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Սքոթը ստեղծել է իր ֆիլմը Swiss Film Centre-ի աջակցությամբ: Առաջին հանրային դիտումը կայացել է 1968 թվականի ամռանը The New Arts Lab-ում (Դյուրի-լեյն, Լոնդոն): Դրանից հետո 1969 թվականին ժապավենը ցուցադրվեց Cybervironment Plus էքսպերիմենտալ արվեստի փառատոնին, իսկ 1970 թվականին հոկտեմբերին՝ Ֆրանսիական ֆիլմադարանում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած «Աշխարհի ամենաերկար...» անվանմանը՝ ներկա պահին այն չի զբաղեցնում առաջին տեղը ամենաերկար ֆիլմերի ցանկում.

  • «Modern Times Forever» – Դանիա, 2011, 14 400 րոպե
  • «Cinématon» – Ֆրանսիա, 1978-2010, 11 160 րոպե
  • «Մատրյոշկա»– Գերմանիա, 2006, 5700 րոպե
  • «Դեղ անքնության դեմ» – ԱՄՆ, 1987, 5220 րոպե
  • «Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» – Մեծ Բրիտանիա, 1968, 2880 րոպե
  • «Չորս աստղիկներ» – ԱՄՆ, 1967, 1500 րոպե

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]