Սեմի Բասո
Սեմի Բասո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1995 |
Ծննդավայր | Սկիո, Վիչենցա, Վենետո, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2024[1] (28 տարեկան) |
Մահվան վայր | Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Գիտական աստիճան | լիցենցիատ[2] |
Մասնագիտություն | կենսաբան, գրող և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Սեմի Բասո (իտալ.՝ Sammy Basso, դեկտեմբերի 1, 1995, Սկիո, Վիչենցա, Վենետո, Իտալիա - հոկտեմբերի 5, 2024[1], Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), իտալացի ակտիվիստ: Բասոն հիվանդ է եղել պրոգերիայով և իր ընտանիքի հետ ապրել է Տեցե սուլ Բրենտայում։ Նրա ընտանիքը մի խումբ ընկերների հետ 2005 թվականին հիմնել է Սեմի Բասո իտալական պրոգերիայի ասոցիացիան (իտալ.՝ l'Associazione Italiana Progeria Sammy Basso, AIPro.Sa.B.[4])՝ նպատակ ունենալով կիսել և տարածել և խթանել հազվագյուտ գենետիկ հիվանդության վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրությունը և գիտելիքները: Ասոցիացիայի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար 2006 թվականին՝ դեռ տասնմեկ տարեկանը չբոլորած նա հյուրընկալվել է, Մաուրիցիո Կոստանցոյի թոք շոուին, որը հետագայում նրան ևս մի քանի անգամ էլ է հրավիրել[5]:
Սեմի Բասոն փաստագրել է ԱՄՆ-ում 66-րդ արագընթաց ճանապարհի երկայնքով իր ուղևորությունը, գրելով «Սեմիի ճանապարհորդությունը» վերնագրով գիրքը[6] և մի շարք դրվագներ ձայնագրել է Sky 's Nat Geo People ալիքի համար[7][8]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-2015 ուսումնական տարում նա ընդունվել է Պադուայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ. ուսումն ավարտելուց հետո նրա երազանքն է եղել աշխատել Ժնևի CERN- ում[9]: 2015 թվականի փետրվարի 13-ին նա հրավիրվել է որպես հյուր միջոցառմանը՝ որտեղ խոսել է իր հիվանդության մասին[10][11]։ Հաջորդ տարի նա ընդունվել է բնական գիտությունների ասպիրանտուրա՝ նպատակ ունենալով խորացնել հետազոտությունը պրոգերիայի վերաբերյալ, երբ իր ուսումն ավարտվի: 2018 թվականի հուլիսի 17-ին նա ստացել է բնական գիտությունների աստիճան[12], իսկ 2021 թվականի մարտի 24-ին նա ստացել է անգլերենի մագիստրոսի կոչում մոլեկուլային կենսաբանության ոլորտում[13]։ 2019 թվականի հունիսի 7-ին Սեմին ստացել է Հանրապետության Արժանիքի շքանշանի ասպետության տարբերանշանը[14], որը նրան շնորհվել է Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլան[15]։
2024 թվականի հոկտեմբերի 5-ին, 28 տարեկան հասակում նա հանկարծամահ է եղել, երբ ընտանիքի և ընկերների հետ գտնվել է Տրեվիզո գավառի Ասոլո քաղաքի ռեստորանում[16][17]։ Պրոգերիայի պաթոլոգիա ունեցող մարդիկ երկար չեն ապրում, բայց Սեմմին բացառություն է եղել և ապրել է 28 տարի[18][19]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scolpire il corpo, scoprire l'anima. Biblos. 2014. ISBN 9788864480664.
- Basso, Sammy (2015). Il viaggio di Sammy. Milano: Rizzoli. ISBN 9788817080514.
- Antenorea. Carvifoglio. Vol. 1 Il Consigliere di Priamo. Ronzani. 2023. էջ 284. ISBN 9791259971135.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.ilsole24ore.com/art/morto-sammy-basso-28enne-italiano-affetto-progeria-AGe7RfP?refresh_ce=1 (իտալ.)
- ↑ https://es.euronews.com/my-europe/2024/10/06/adios-a-sammy-basso-biologo-de-28-anos-y-el-paciente-de-progeria-mas-longevo
- ↑ https://radio3cadenapatagonia.com.ar/fallece-sammy-basso-el-activista-y-cientifico-mas-longevo-con-progeria/
- ↑ «Storia dell'associazione».
- ↑ «Morte Maurizio Costanzo, il ricordo di Sammy Basso: "Professionale, serio, gli sono riconoscente"». 24 febbraio 2023.
- ↑ «Il viaggio di Sammy - Sammy Basso - Rizzoli».
- ↑ «Sammy Basso, Una Nuova Avventura Per Vivere Nonostante la Progeria». 18 dicembre 2014.
- ↑ «Il viaggio di Sammy».
- ↑ «Sanremo 2015, Sammy Basso ospite. Ascoltate ogni parola e fatela vostra». 13 febbraio 2015.
- ↑ «Sammy Basso: il mio viaggio nel cuore della vita».
- ↑ «"Sfido la malattia e vado a Sanremo con il mio ottimismo" (FOTO)».
- ↑ «"Sammy Basso si laurea in Scienze con 110 e lode: un'altra vittoria per il ragazzo affetto da progeria"».
- ↑ «Sammy Basso si laurea per la seconda volta: magistrale in Molecular Biology». 25 marzo 2021.
- ↑ «Sammy Basso cavaliere della Repubblica». 7 giugno 2019.
- ↑ «Le onorificenze della Repubblica Italiana».
- ↑ «È morto Sammy Basso, il biologo che ha fatto conoscere la progeria». 6 ottobre 2024.
- ↑ «Sammy Basso, l'amico Riccardo: "Se n'é andato in una giornata di festa"». 6 ottobre 2024.
- ↑ «Что известно о Сэмми Бассо, прожившем дольше всех с прогерией». РБК Life. Վերցված է 2024-10-10-ին.
- ↑ «Умер Сэмми Бассо, самый известный человек с синдромом преждевременного старения». SpidCenter (ռուսերեն). Վերցված է 2024-10-10-ին.