Ձախլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախ ձեռք

Ձախլիկ, մարդ, որն առավելապես օգտվում է ձախ ձեռքով։ «Ձախլիկի» հականիշը «աջլիկն» է։ Մարդկանց մեջ ձախլիկները կազմում են մոտ 15 %-ը, այսինքն՝ յուրաքանչյուր յոթերորդը ձախլիկ է։

Ձախլիկ մարդը աջից ավելի հաճախ օգտագործում է ձախ ձեռքը։ Ձախլիկը անձնական կարիքները հոգալու, սննդի պատրաստման և այլ նմանատիպ գործողությունների համար հիմնականում օգտագործում է ձախ ձեռքը։ Ձեռքը, որը օգտագործվում է գրելու համար, չի կարող հանդիսանալ ճշգրիտ ցուցանիշ մարդու «ձախլիկ» կամ «աջլիկ» լինելը որոշելու համար։ Այսպես, շատ ձախլիկներ գրում են բացառապես աջ ձեռքով, իսկ ձախ ձեռքը օգտագործում շատ այլ խնդիրների համար։

Ձախլիկների միջազգային օրը տոն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 13-ին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին չափահաս բնակչության մոտ 8-15%-ը համարվում էր ձախլիկ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձախլիկների գերակշռող մասը տղամարդիկ են, քան կանայք։ Ձախլիկները առավել հաճախ հանդիպում են երկվորյակների որոշ խմբերի, նյարդային խանգարումներ ունեցող խմբերի, որոնցից են ընկնավորությունը (էպիլեպսիան), Դաունի սինդրոմը, աուտիզմը, մտավոր հետամնացությանը և դիսլեկսիան։ Վիճակագրորեն, երկվորյակների որոշ խմբերի մարդ-ձախլիկների 76 %-ը հնարավորություն ունի լինել ձախլիկ, որի պատճառներն են մասամբ ժառանգականությունը և մասամբ էլ էկոլոգիական խնդիրները։ Հարավային Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի ազգաբնակչության շրջանում ձախլիկները ավելի շատ են, քան աշխարհի այլ էթնիկ խմբերում, մինչդեռ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի, Աֆրիկայի բնակչության շրջանում ձախլիկները շատ ավելի քիչ են։ Հարավային կիսագնդում ձախլիկությունը ավելի ցայտուն է երևում, հավանաբար դրա պատճառները սոցիալական են՝ Հին Աշխարհի կողմից ձախլիկներին որպես վտարանդիների ընդունումը։

Վիճակագրական տվյալների համաձայն ներկայումս աշխարհում ապրում են մոտ 500 միլիոն ձախլիկ մարդիկ։ Եվրոպայում ծնված երեխաների մոտ տասը տոկոսը ձախլիկներ են և նրանք ավելի շատ բարձր ձայներ են արտաբերում, անհամբեր են, բայց արդեն մանկության տարիքում ավելի մարդամոտ և շփվող են։ Ձախլիկներն ավելի հաճախ ընտրում են արվեստագետի, նկարչի, գրողի մասնագիտությունը, նրանք հատկապես գնահատվում են սուսերամարտում։

Փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 2500 ձախլիկներ ամեն տարի մահանում են այն պատճառով, որ օգտագործում են սարքավորումներ, որոնք նախատեսված են աջլիկների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հետաքրքիր». Դավիթ Շահինյանի բլոգ (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]