Ալֆրեդ Վեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Վեյլ
անգլ.՝ Alfred Lewis Vail
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1809(1809-09-25)[1]
ԾննդավայրՄորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհունվարի 18, 1859(1859-01-18)[1] (49 տարեկան)
Մահվան վայրՄորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Մասնագիտությունգյուտարար
Ստորագրություն
Изображение автографа

Ալֆրեդ Լյուիս Վեյլ (անգլ.՝ (Alfred Lewis Vail, սեպտեմբերի 25, 1809(1809-09-25)[1], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 18, 1859(1859-01-18)[1], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և բիզնեսմեն։

1837-1844 թվականների ընթացքում Սեմյուել Մորզեի հետ նա ստեղծել է էլեկտրամագնիսական հեռագիրը և առևտրային հեռագրի գծերն ԱՄՆ-ում[2]։ Վեյլը և Մորզեն եղել են առաջին փորձնական հեռագրային գծի օպերատորները, որոնք անցկացվել են Վաշինգտոնի և Բալթիմորի միջև։ Վեյլը մի շարք նորամուծություններ է մտցրել Մորզեի հեռագրային համակարգում, մասնավորապես`գրանցամատյաններում և ռելեական մագնիսների մեջ։

Վեյլը 1848 թվականին թողել է հեռագրային բիզնեսը, որի պատճառը ըստ իր մեկնաբանման եղել է Մորզեի մենեջերների կողմից թերագնահատված լինելը, մինչդեռ նա աշխատում էր «Washington and New Orleans Telegraph» կազմակերպությունում, որպես կառավարիչ ստանալով տարեկան 900 դոլար։

Այս փաստի հետ կապված նա Մորզեին գրել է.

«Ես որոշեցի թողնել հեռագիրը, որպեսզի հոգ տանեմ իմ մասին, քանի որ այն չի կարող հոգալ իմ ծախսերը։ Մոտակա ամիսների ընթացքում ես կտեղափոխվեմ Վաշինգտոնից Նյու Ջերսի և կզբաղվեմ ավելի շահութաբեր բիզնեսով »[3]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վեյլը ծնվել է Նյու-Ջերսի նահանգի Մորիստաունում (անգլ.՝ Morristown), նրա ծնողներն են Բեթյա Յանգսը (1778-1847) և Ստիվեն Վեյլը (1780-1864)։ Ալֆրեդի հայրը արդյունաբերող և ձեռնարկատեր է եղել, ով նախագծել է «Speedwell Ironworks»՝ չուգունաձուլական գործարանի շենքը, որը տվյալ ժամանակաշրջանի լավագույն մետալուրգիական գործարանն էր համարվում[4]։

Ալֆրեդը Վեյլը և Սամյուել Մորզեն հենց այստեղ էլ ցուցադրեցին իրենց առաջին էլեկտրական հեռագիրը[5]։

Վեյլերի ընտանիքում կային չորս երեխաներ` Գարրիետը (1802-1828), Ալֆրեդը (1807-1859), Ջորջը (1809-1875) և Սառա Լուիզա Դեվիսը (18111887)։

Ալֆրեյդը սովորել է դպրոցում, որից հետո աշխատել է մետալուրգիական գործարանում, որպես փականագործ։

1832 թվականին նա ընդունվել, իսկ 1836 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը[2], որտեղ ուսումնասիրել է աստվածաբանություն և եղել է «Eucleian Society» գրական ուսանողական խմբակի անդամ։

1837 թվականի սեպտեմբերի 2-ին Վեյլը ականատես է լինում Սեմյուել Մորզեի հեռագրի ստեղծման առաջին փորձերին։

Ալֆրեդը հետաքրքրվում է տեխնիկական նորամուծութուններով և առաջարկում է Մորզեին իր հաշվին վերամշակել և վերջնական տեսքի բերել հեռագիրը հոր գործարանում`«Speedwell Ironworks»-ում, փոխարենը ստանալով ապագա դրամական հոսքերի 25 %-ը։

Ալֆրեդն իր շահույթը որոշեց կիսել եղբոր`Ջորջի հետ։ Հետագայում Մորզեն Վեյլի մասնաբաժինը կրճատեց և որպես գործընկեր վերցրեց Ֆրենսիս Սմիթին, ով Մեն նահանգի կոնգրեսմենն էր։ Ընդ որում բոլոր նորարարությունների հեղինակային իրավունքը պատկանում էր Մորզեին։

Ստանալով հոր օժանդակությունը, Վեյլը կատարելագործում է Մորզեի հեռագրի նախատիպը, որպեսզի այն դարձնի հանրային օգտագործման համար մատչելի։

1838 թվականի հունվարի 6-ին «Speedwell Ironworks» գործարանում կայանում է առաջին հաջող հեռագրային կապի սեանսը հեռավորության վրա (3 կմ)։ Հեռագրով փոխանցվել է հետևյալ տեքստը.

«Համբերատար մատուցողը` անհաջողակ չէ»։

Հաջորդող ամիսների ընթացքում Մորզեն և Վեյլը հեռագիրը ցուցադրում են Ֆրանկլինի համալսարանում (Ֆիլադելֆիա), Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Մարտին Վան Բրյունետին` իր իսկ առանձնասենյակում։

Բազմաթիվ ցուցադրությունների շնորհիվ 1843 թվականին Մորզեի հայտնագործությունը ԱՄՆ կոնգրեսի կողմից ստանում է $30 000 դրամական օժանդակություն, որն օգտագործվում է առաջին հեռագրային գիծը կառուցելու համար (Վաշինգտոնից Բալթիմոր)։ Քանի որ Վեյլը և իր եղբայր Ջորջը ստանում էին Մորզեի հեռագրային բիզնեսի շահույթի միայն ութերորդ մասը և այս առումով Վեյլը խորապես հիասթափված էր։ 1848 թվականին Վեյը լքում է այս բիզնեսը և վերադառնում Մորիստաուն։ Կյանքի վերջին տաս տարիների ընթացքում Ալֆրեդ Վեյլը զբաղվում էր ծագումնաբանական հետազոտություններով։

Մահվանից հետո Վեյլի տղան նրա բոլոր փաստաթղթերը և սարքավորումները նվիրաբերեց Ստեֆան Սմիտսոնովսկի համալսարանի և Նյու Ջերսիի Պատմական ընկերակցությանը։

Ա. Վեյլի հորեղբորորդին՝ Թեյլոր Վեյլը հետագայում դարձավ «American Telephone & Telegraph» կազմակերպության նախագահը։

Մորզեի այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վեյլը և Սեմյուել Մորզեն միասին մշակել են Մորզեի այբուբենը, սակայն առ այսօր մեծ հարց է, թե նրանցից ով և ինչքան ներդրում է ունեցել այդ հայտնագործության մեջ։

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Մորզեի այբուբենում հիմնական դերը Վեյլինն է[6][7][8][9]

Մարդկանց մի մասի կարծիքով հայտնագործության գլխավոր հեղինակը Մորզեն է։ Եվ կան փաստարկներ, ըստ որի Մորզեն սկզբնապես մշակել էր կոդ` նման այն կոդին, որն օգտագործվում էր օպտիկական հեռագրում և որտեղ յուրաքանչյուր բառ արտացոլվում էր եռանիշ կամ քառանիշ թվերով (ընդ որում սրանք գրանցված էին կոդերի գրքում)։

Այսպիսով ուղարկող օպերատորը կազմում էր հաղորդագրությունը նշված թվային խմբերից, իսկ ստացող օպերատորը վերծանում էր կոդը կոդերի գրքի օգնությամբ, որը որոշ ժամանակի ընթացքում անընդհատ վերամշակում էր Մորզեի կողմից։

Մորզեի կողմնակիցները պնդում են, որ Վեյլը ոչ հրապարակայնորեն և ոչ էլ անձնական հաղորդագրություններում չի նշում, որ հանդիսանում է այդ կոդի մշակողը։

Մի հետազոտող հայտնաբերել է, որ 1838 թվականի փետրվարին Վեյլը իր հորը գրում է.

«Պրոֆեսոր Մորզեն մշակել է նոր այբուբենի պլան»[10]։

1845 թվականին Վեյլը նկարագրելով Մորզեի հեռագիրը, հայտնագործությունը վերագրում է Մորզեին[11]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վեյլի պատվին վերանվանված է Ամերիկյան զինվորական բազա Իթոնտաունում (նահանգ Նյու Ջերսի) և տարրական դպրոց «Speedwell Works»-ի մոտակայքում (Մորիստաուն, Նյու Ջերսի նահանգ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 21-ին.
  3. Morse, Edward L., ed. Samuel F. B. Morse, His Letters and Journals. New York, 1914
  4. http://www.bookrags.com/biography/alfred-vail-woi/
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. http://ebooks.library.cornell.edu/cgi/t/text/text-idx?c=cent;cc=;view=toc;subview=short;idno=cent0035-6
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  8. Morse, Edward Lind. Defends His Father's Claim to Paternity of the Telegraph. (PDF), New York Times (June 21, 1904). Проверено 21 июля 2007. «My attention has been called to a communication in The New York Times of June 7 headed "Vail, Father of the Telegraph, " and signed Stephen Vail. While I have no desire to enter into a newspaper controversy with Mr. Vail, and while I am sure that you have no desire to encourage one, I trust in justice to my father, Samuel F.B. Morse, you will allow me a few words in reply
  9. http://query.nytimes.com/mem/archive-free/pdf?res=9801E7DD113DE633A25753C3A9609C946597D6CF
  10. Silverman, Kenneth. Lightning Man: The Accursed Life of Samuel F.B. Morse. New York, 2003, p. 167
  11. Alfred Vail, The American Electro Magnetic Telegraph: With the Reports of Congress, and a Description of all Telegraphs Known, Employing Electricity or Galvanism, Philadelphia: Lea & Blanchard, 1845. Reprinted by New York: Arno Press, 1974

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]