Jump to content

Promachocrinus fragarius

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Promachocrinus fragarius
տաքսոն Խմբագրել Wikidata
Միջազգային գիտական անվանումPromachocrinus fragarius Խմբագրել Wikidata
Taxon rankտեսակ Խմբագրել Wikidata
Parent taxonAntedonoidea
 • Antedonidae
  • Promachocrinus Խմբագրել Wikidata
Taxon author citationMcLaughlin, Wilson & Rouse, 2023 Խմբագրել Wikidata

Promachocrinus fragarius (լատ.), Promachocrinus ցեղի Antedonidae (Comatulida, Crinoidea) ընտանիքի ծովաշուշանների տեսակ, որը հայտնաբերվել է Անտարկտիկայում[1]։ Սա Promachocrinus-ի մի քանի նոր տեսակներից մեկն է, որը նկարագրվել է 2023 թվականին[2]։ Տեսակի հայտնաբերումն առաջացրել է ԶԼՄ-ների զգալի ուշադրությունը[3][4][5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը հայտնաբերած թիմը հայտարարել է, որ այն ստացել է «անտարկտիկական ելակային փետրավոր աստղ» անունը՝ ելակի պտղին նման լինելու պատճառով։ Promachocrinus fragarius-ի գույնը կարող է տատանվել ծիրանագույնից մինչև մուգ կարմրավուն։ Էակն ունի տասը ճառագայթ և քսան «ձեռք», որոնք նման են յուրօրինակ փետուրների, որոնք նրան անհրաժեշտ են լողալու համար[6]։

Կենդանին ունի երկու տարբեր տեսակի վերջույթներ․ ստորինները կարճ են, զոլավոր ու առաձգական, իսկ վերինները՝ փափուկ։ Այդպիսով, անտարկտիկական ելակային փետրավոր աստղի վերջույթները կազմված են բեղիկներից և յուրատեսակ շոշափուկներից, որոնք ծովաշուշանների և նմանատիպ այլ արարածների մոտ կոչվում են սիրուսներ: Բեղիկների ծայրերին կան փոքրիկ ճանկեր, որոնց օգնությամբ արարածը կառչում է ծովի հատակից։ Բռնված միակ նմուշի «ձեռքերի» երկարությունը մոտ 20 սանտիմետր է, սակայն բացառված չէ, որ Հարավային օվկիանոսի ջրերում ապրում են ավելի մեծ առանձնյակներ[7][8]։

Երկար ժամանակ Promachocrinus ցեղի ծովաշուշանները համարվում էին մերձանտարկտիկական մեկ տեսակի՝ Promachocrinus kerguelensis-ի ներկայացուցիչներ, որը նկարագրվել էր դեռևս 1879 թվականին։ Սակայն մոլեկուլային ուսումնասիրությունների և միտոքոնդրիալ գեների հաջորդականացման արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել են չորս նոր տեսակներ, այդ թվում՝ Promachocrinus fragarius[1]։

Promachocrinus fragarius-ը հայտնաբերվել է Անտարկտիկայի ջրերում 65-1170 մ խորություններում[6]: Տեսակի գտնվելու վայրը Հարավային Սանդվիչյան կղզիների խումբն է[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 McLaughlin, Emily L.; Wilson, Nerida G.; Rouse, Greg W. (2023-07-14). «Resolving the taxonomy of the Antarctic feather star species complex Promachocrinus 'kerguelensis' (Echinodermata: Crinoidea)». Invertebrate Systematics. 37 (7): 498–527. doi:10.1071/IS22057. ISSN 1447-2600.
  2. McLaughlin, Emily L.; Wilson, Nerida G.; Rouse, Greg W. (2023-07-14). «Resolving the taxonomy of the Antarctic feather star species complex Promachocrinus 'kerguelensis' (Echinodermata: Crinoidea)». Invertebrate Systematics. 37 (7): 498–527. doi:10.1071/IS22057. ISSN 1447-2600.
  3. Solis-Moreira, Jocelyn (2023-08-17). «Behold a 20-armed, strawberry-shaped Antarctic sea creature». Popular Science (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-10-ին.
  4. «Scientists Discover 'Strawberry-Like' Invertebrate With 20 Arms». Gizmodo (անգլերեն). 2023-08-11. Վերցված է 2023-10-10-ին.
  5. Das, Amrita (2023-08-11). «"Getting Aliens movie vibes": Antarctic Strawberry Feather Star leaves netizens in a frenzy». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-10-ին.
  6. 6,0 6,1 Ziafati, Noushin (2023-08-12). «Scientists discover new, 'otherworldly' species with 20 arms in the Antarctic Ocean». CTV News. Արխիվացված օրիգինալից 2023-08-13-ին. Վերցված է 2023-08-13-ին.
  7. «В водах Антарктики обнаружили новый вид животных с двадцатью конечностями: Звери: Из жизни: Lenta.ru». Արխիվացված օրիգինալից 2023-08-17-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  8. «Новости ВсЁ Наука - В водах Антарктиды найдены похожие на инопланетян... - iCity.life». Արխիվացված օրիգինալից 2023-08-17-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  9. «Promachocrinus fragarius McLaughlin, Wilson & Rouse, 2023». ZooBank. Արխիվացված օրիգինալից 2023-10-15-ին. Վերցված է 2023-08-13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]