Jump to content

Չուկուդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուկուդու
Ենթակատեգորիաինքնագլոր Խմբագրել Wikidata
Մասն էԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մշակույթ Խմբագրել Wikidata
Նյութփայտ Խմբագրել Wikidata

Չուկուդու կամ չիկուդու (ֆրանսերեն՝ tshukudu կամ chukudu)[1], տնայնագործական երկանիվ մեքենա, որն օգտագործվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում։ Այն պատրաստվում է փայտից և օգտագործվում է բեռնափոխադրման համար։

Չուկուդուն սովորաբար ունի անկյունաձև միացված շրջանակ, երկու փոքր անիվ (հաճախ փայտից, երբեմն՝ ռետինով փաթաթված), ղեկ և բարձիկ, որի վրա վարորդը կարող է իր ծունկը դնել՝ մեքենան ոտքով շարժելիս[2]: Վարորդը կանգնում է հարթակի վրա, ինչպես սկուտերի վրա: Հարթ ճանապարհի վրա վարորդը կարող է մի ծունկը դնել հարթակի վրա և մյուս ոտքով գետնին հրել, ինչպես ծնկների սկուտերը:

Կարող են ավելացվել ռետինից ցեխի պաշտպանիչներ և մեղմիչ զսպանակներ[3][4]:

Չուկուդուն առաջին անգամ հայտնվել է 1970-ականներին Հյուսիսային Կիվուում, Մոբուտու Սեսե Սեկոյի օրոք տնտեսական դժվարին ժամանակներում[3][5][6]:   

2008 թվականին չուկուդուները վաճառվել են 100 ԱՄՆ դոլարով, իսկ նյութերի արժեքը կազմել է մոտ 60 ԱՄՆ դոլար[7]: Նմանապես, 2014 թվականին դրանք արժեցել են 50-ից 100 դոլար և օգտագործվել են էին օրական մինչև 10 դոլար վաստակելու համար, մի տարածքում, որտեղ մարդկանց մեծ մասն ապրում է օրական 2 դոլարից պակաս եկամուտով[8]: 2014 թվականի մի հոդվածում գնահատվել է մոտ 150 ԱՄՆ դոլար, որը վարորդը կարող էր վճարել մոտ վեց ամսում[9]:

Չուկուդուսները Գոմայում, որտեղ կազմել են «տեղական տրանսպորտային համակարգի ողնաշարը», պատրաստվում են կոշտ մումբա և էվկալիպտ ծառերի փայտից՝ անիվների համար նախատեսված անվադողերով[10][11]: Այս չուկուդուների կառուցումը տևում է մեկից երեք օր և դրանք օգտագործվում են երկու-երեք տարի: Առավել հաճախ օգտագործվող չափսը մոտ 2 մ երկարություն է և կրում է 450 կգ բեռ: Այնուամենայնիվ, «ամենամեծ չուկուդուն կարող է կրել մինչև 800 կգ բեռ»[10]։ Որոշ չուկուդուներ ունեն առջևի անիվի կախոց, կա՛մ մետաղյա զսպանակի, կա՛մ ձգված ռետինե ժապավենների տեսքով:

Փոքր չուկուդուն կարելի է կառուցել մոտ երեք ժամում՝ օգտագործելով տախտակներ և շինանյութերի խանութում առկա նյութեր[12]:

Չուկուդուն հարմարեցված է տարբեր տեսակի բեռներ տեղափոխելու համար: Վառելափայտ տեղափոխելու համար որոշ չուկուդուների հարթակի մեջտեղում անցք են բացում, և վարորդը կարող է փայտ դնել՝ վառելափայտը տեղում պահելու համար: Մյուսները մեծ զամբյուղ ունեն տարբեր բեռներ տեղափոխելու համար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tshukudu, the All-Purpose Transport Scooter is Congo's Lifeline». NDTV. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Dixon, Robyn (2013 թ․ հունվարի 21). «Congo's chairmen of the boards». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Chukudus – A no nonsense local transporter that changes lives of Congo's poor». TransportGooru. 2010 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  4. Moore, Jina. «Scooter Country». Makeshift. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  5. Husarska, Anna (2009 թ․ մարտի 29). «The Chukudu Is a Small Ride That's a Big Wheel in Congo». The Washington Post.
  6. McCrummen, Stephanie (2010 թ․ փետրվարի 11). «In eastern Congo, handmade chukudu scooters rule the road». The Washington Post.
  7. Halperin, Alex; Moore, Jina (2008 թ․ օգոստոսի 29). «Wood, wheels, workhorse: the chikudu story». The Christian Science Monitor. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. «Tshukudu, the All-Purpose Transport Scooter is Congo's Lifeline». NDTV. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. Dijkstra, Andrea (2014 թ․ հոկտեմբերի 2). «Les chukudus, force motrice du commerce à Goma» [The Chukudus, the driving force of commerce in Goma]. BlueBiz (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  10. 10,0 10,1 Sebambo, Khumo (2015 թ․ սեպտեմբերի 22). «This Congolese wooden bicycle-cum-scooter carries hundreds of kilograms». Design Indaba (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  11. Uwera, Ley (2016 թ․ սեպտեմբերի 18). «Handmade Wooden Vehicle, the Pride of DRC, Keeps Country Running». Global Press Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  12. Bradbury, Doug (2015 թ․ հուլիսի 28). «Build a Wooden Scooter That Can Haul Hundreds of Pounds». Make: DIY Projects and Ideas for Makers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  13. Sebambo, Kuhmo (2015 թ․ սեպտեմբերի 22). «This Congolese wooden bicycle-cum-scooter carries hundreds of kilograms». designindaba.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուկուդու» հոդվածին։