Մագնիսական բլուր (Հնդկաստան)
Արտաքին տեսք
Մագնիսական բլուր (Հնդկաստան)
| Երկիր | Հնդկաստան | |
|---|---|---|
| Վարչատարածքային միավոր | Լադախ | |
| Կոորդինատներ | 34°10′16″N 77°21′9″E | |

Մագնիսկան բլուր, տեսողական խաբկանք առաջացնող բլուր, որը գտնվում է Հնդկաստանի Լադախ նահանգի Լեհ շրջանի Լեհ քաղաքի մոտ[1]: Տարածքի դասավորությունը և շրջակա լանջերը ստեղծում են բլրի օպտիկական պատրանք: Բլրի ճանապարհը իրականում վայրէջք է: Բլրի ճանապարհի վրա գտնվող առարկաները և մեքենաները կարող են թվալ, թե իջնում են դեպի վեր՝ ի հեճուկս գրավիտացիայի, երբ իրականում գլորվում են ներքև[2]: Գտնվում է Նիմմո քաղաքից 7,5 կմ հարավ-արևելք և Լեհ քաղաքից 26,5 կմ արևմուտք՝ Սրինագար - Լեհ ճանապարհին[3][4]։
Բլուրը և նրանից արևելք հոսող Սինդհու գետը զբոսաշրջիկների և հետաքրքրասերների այցելության վայր են[4][3]։
-
Մագնիսական բլրի մոտ գտնվող ցուցատախտակ, որի վրա գրված է․ «Երևույթ, որը հակասում է ձգողությանը»
-
Մագնիսական բլուր Լադախում, Հնդկաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chandra, Amit (2021-05-13). «A 2023 Handy Guide For Adventure Junkies To Explore The Demystifying Magnetic Hill Of Ladakh!» (Indian English). Վերցված է 2024-10-04-ին.
- ↑ Jul 31, Sridhar VivanSridhar Vivan / Updated:; 2015; Ist, 23:51. «Nothing magnetic about Magnetic Hill». Bangalore Mirror (անգլերեն). Վերցված է 2024-10-04-ին.
{{cite web}}:|last2=has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 3,0 3,1 «Магнитные холмы: история, чем заняться, расположение, лучшее время для посещения | Адотрип». Adotrip (ռուսերեն). Վերցված է 2024-10-04-ին.
- ↑ 4,0 4,1 «Magnetic Hill | District Leh, Union Territory of Ladakh | India» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-04-ին.