Կաղապար:Այսօր/Հունվարի 16
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 16
- մ.թ.ա. 27 թ. – Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացավ «Օգոստոս» կոչումը դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
- 1547 թ. – թագադրվեց ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան IV Ահեղը:
- 1794 թ. – մահացել է Էդվարդ Գիբբոնը, անգլիացի պատմաբան (ծն. 1737 թ.):
- 1820 թ. – ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասավ Անտարկտիդայի մոտ:
- 1891 թ. – մահացել է Լեո Դելիբը, ֆրանսիացի կոմպոզիտոր (ծն. 1836 թ.):
- 1910 թ. – ծնվել է Արշավիր Դարբնին, հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1980 թ.):
- 1945 թ. – մահացել է Լև Շթայնբերգը, խորհրդային դիրիժոր և երգահան (ծն. 1870 թ.):
- 1989 թ. – Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
- 1992 թ. – ծնվել է Մայա Կեուչը, սլովենացի երգչուհի:
- 2002 թ. – ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշեց պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» նկատմամբ:
- 2013 թ. – սպանվեց Ասլան Ուսոյանը, ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող, հայտնի «Դեդ Հասան» մականունով (ծն. 1937 թ.)։