Կաղապար:Այսօր/Մայիսի 3
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 3
1994 թվականից սկսած տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր։
- 1494 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո։
- 1469 թ. – ծնվել է Նիկոլո Մաքիավելին, իտալացի գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ (մահ. 1527 թ.)։
- 1791 թ. – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
- 1865 թ. – մահացել է Ադոլֆ Ադանը, ֆրանսիացի երգահան, նշանավոր օպերաների և բալետների հեղինակ (ծն. 1803 թ.)։
- 1937 թ. – Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիցերյան մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
- 1941 թ. – ծնվել է Նոնա Գափրինդաշվիլին, վրացի նշանավոր շախմատիստուհի, աշխարհի չեմպիոն։ Առաջին կինն է, ում շնորհվել է միջազգային կարգի գրոյսմայստերի կոչում։
- 1999 թ. – Օկլահոմա նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթի քաղաքում ավերիչ փոթորկի հետևանքով մահացավ 36 մարդ։ Փոթորկի վնասը կազմեց ավելի քան մեկ միլիարդ դոլար։
- 2006 թ. – Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի՝ վթարի ենթարկվեց ընկնելով ծովը։ Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ թվով 113 հոգի։