Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 25
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 25

- 1400 թ. – մահացել է Ջեֆրի Չոսերը, անգլիացի բանաստեղծ, համարվում է անգլիական պոեզիայի հայրը (ծն. մտվ. 1343 թ.)։
- 1415 թ. – տեղի ունեցավ Ազենկուրի ճակատամարտը, Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
- 1825 թ. – ծնվել է Յոհան Շտրաուսը, ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» (մահ. 1899 թ.)։
- 1920 թ. – ծնվել է Հովհաննես Բարսեղյանը, հայ ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2014 թ.)։
- 1923 թ. – ծնվել է Արտաշես Բաբայանը, հայ դրամատուրգ, թատերագետ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (մահ. 2009 թ.)։
- 1925 թ. – դրվեց Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը։
- 1984 թ. – ծնվել է Քեյթի Փերրին, ամերիկացի երգչուհի։
- 1990 թ. – եթեր հեռարձակվեց «Հրաշքների դաշտ» հեռուստախաղի առաջին հաղորդումը։
- 2001 թ. – թողարկվեց Windows XP օպերացիոն համակարգը։