Jump to content

Արտաշես Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Բաբայան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1]
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 2009(2009-12-29) (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ, թատերական գործիչ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Հայաստանի թատերական գործիչների միություն
Պարգևներ
Արտաշես Բաբայան Վիքիդարանում

Արտաշես Մնացականի Բաբայան (հոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1], Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 29, 2009(2009-12-29), Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սարուխան գյուղում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1953-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում որպես խաղացանկային բաժնի պետ, գլխավոր խմբագիր, վարչության պետի տեղակալ։ 1966-1974 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը։ 1974 թվականին եղել է Հայկական թատերական ընկերության նախագահի առաջին տեղակալ։

Անդրկովկասի հայկական պետական թատրոններն ու թատերական ինքնագործ խմբերը բեմադրել են նրա «Հայրը» (1951), «Հարազատներ» (1957), «Մոր սիրտը չի խաբի», «Նրա որդին», «Նրանք նորից հանդիպեցին», «Տոսկանա, Տոսկանա...», «Քեռիների քեփը կիսատ մնաց» (Ղափան, 1979), «Հեռու և մոտիկ գիշեր» (Արտաշատ, 1979), «Խոզուկի և արջուկի արկածները» (տիկնիկային թատրոն, 1979), «Լեգենդ սիրո և պատերազմի մասին» (Ստեփանակերտ, 1984) պիեսները։ Նրա «Հարազատները» դրաման բեմադրել են նաև Բուլղարիայի հայկական թատերախմբերը։ Ա. Բաբայանը պիեսի է վերածել Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», որը բեմադրվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), Ղափանում (այժմ՝ Կապան) և Կամոյում (այժմ՝ Գավառ)։ Թարգմանել է մի շարք պիեսներ[2]։

Մահացել է Երևանում[3]։

Ա. Բաբայանի երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բաբայանի «Հայրը» պիեսը), Երևան, ժողստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1955, 167 էջ։
  • Հարազատներ (դրամատիկական նովել), Երևան, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կուլտլուս հիմնարկների գործերի վարչության ժողովրդական ստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1957, 36 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Ա. Բաբայանի «Հարազատներ» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Նրա որդին (պիեսներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ։
  • Որտե՞ղ ես, Ջոնի (տիկնիկային ժամանակակից հեքիաթ-պիես), Երևան, «Հայաստան», 1969, 56 էջ։
  • Հանդիպում նորից (չորս պիես), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1976, 244 էջ։
  • Զմրուխտե սափոր (մանկական պիեսների ժողովածու), Երևան, «Լույս», 1980, 183 էջ։
  • Պիեսներ, Երևան, «Սովետական գրող», 1984, 184 էջ։

Ա. Բաբայանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 86.
  3. Վախճանվել է դրամատուրգ Արտաշես Բաբայանը
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Բաբայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 186