Գուրգեն Յանիկյան
Գուրգեն Յանիկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Գուրգեն Յանիկյան |
Ծնվել է | Դեկտեմբերի 24, 1895 |
Ծննդավայր | Էրզրում, Արևմտյան Հայաստան |
Մահացել է | Մարտի 27, 1984 |
Վախճանի վայր | ԱՄՆ |
Ազգություն | Հայ |
Գործունեություն | ճարտարագետ, գրող |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գուրգեն Յանիկյան (անգլերեն՝ Gourgen Yanikian, դեկտեմբերի 24, 1895[3][1], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 27, 1984[1] կամ փետրվարի 29, 1984[2], Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Եղեռնի ականատես։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։
1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։
77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար[4]։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։ 2019 թ. մայիսի 5-ին վերահուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի», - այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։
Բուլղարահայ բանաստեղծ Հովհաննես Պարսկունին Գ. Յանիկյանին նվիրված իր պոեմում գրել է.
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Triumph of Judas Iscariot, Los Angeles։ Research Publ. Co., 1950, 254 p.
- Harem Cross։ A Novel of the Near-East, New York։ Exposition, 1953, 223 p.
- The Resurrected Christ։ A Novel, New York։ Exposition, 1955, 141 p.
- The Voice of an American, 1960, Society for the Science of Living; 147 p., ASIN։ B0007FZ3L4
- Mirror in the Darkness, 1966, with Helen Rettig, New York։ Exposition, 1966, 197 p.
Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նպատակ և ճշմարտություն» (հուշեր բանտից), Երևան, Տիգրան Մեծի հր., 1999
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԿՅԱՆՔԸ՝ ԿԻՆՈ․ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
- Կենսագրությունը և լուսանկարներ
- Հոդված «Ազգ» օրաթերթում Յանիկյանի մասին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Imprisoned Armenian Dies, New York Times, March 1, 1984
|
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Էրզրում քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1984 մահեր
- Փետրվարի 29 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անգլիագիր հայ արձակագիրներ
- Ամերիկահայ ճարտարագետներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- ՀԱՀԳԲ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ
- Հայալեզու գրողներ