Խաչիկ Թոլոլյան
Արտաքին տեսք
| Խաչիկ Թոլոլյան արմտ. հայ.՝ Խաչիկ Թէօլէօլեան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 30, 1944[1] (81 տարեկան) |
| Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հարվարդի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան, Բրաունի համալսարան, Ուեսլեական համալսարան և Հարվարդի քոլեջ |
| Մասնագիտություն | գրականագետ և հրապարակախոս |
| Աշխատատու | Ուեսլեական համալսարան |
Խաչիկ Մինասի Թոլոլյան, (օգոստոսի 30, 1944[1], Հալեպ, Սիրիա), հայ սփյուռքագետ, գրականագետ, հրապարակախոս։ Բրաունի համալսարանի դոկտոր (1975, համեմատական գրականության, սփյուռքի և էթնիկ հարցերի մասնագետ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Հարվարդի և Ռոդ Այլենդի համալսարանները։ 1981 թվականից աշխատում է Ուեսլեյան համալսարանում` հումանիտար գիտելիքների կենտրոնի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ անգլերենի բաժնի տնօրեն, պրոֆեսոր։ 1991 թվականից՝ «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների պարբերաթերթի» (անգլերեն) հիմնադիր-խմբագիր, Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ։ Ուսումնասիրությունները ընդգրկում են գրականագիտական, հասարակագիտական և պատմագիտական հարցեր։ Հեղինակ է «Սփյուռքի մեջ» (1990, Փարիզ) գրքի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Թոլոլյան» հոդվածին։ |
| ||||||