Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ
Տեսակզինված կազմակերպություն
Էթնիկ կազմհայեր
ԳաղափարախոսությունՀամախմբել Լիբանանում բնակվող հայ երիտասարդներին նոր ռազմաքաղաքական կազմակերպության կազմում
ՂեկավարԱբրահամ Ասչյան
Գործունեության տարածքԵվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Ստեղծման տարեթիվ1972
ՀամախոհներՀայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, Հայ հեղափոխական բանակ
Անդամների քանակգաղտնի է

Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ՝ ՀՑԱՄ (ռուս.՝ Бойцы за справедливость в отношении геноцида армян, անգլ.՝ Justice Commandos against Armenian Genocide, JCAG, ДжСАГ), հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն[1][2]։ Ստեղծվել է 1972 թվականին ՀՅԴ-ի XX համագումարում, որը կայացել է Վիեննայում (Ավստրիա)։ Գործել է 1975—1983 թվականներին, նպատակը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչումը և անկախ Հայաստանի ստեղծումը[3]։

Գործունեության հիմնական շրջանները եղել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Կազմակերպությունը հարձակումներ է գործել թուրք դիվանագետների վրա նրանց համարելով պաշտոնական Թուրքիայի ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ ՀՑԱՄ-ը ուղիղ կապ ունի Դաշնակցություն կուսակցության հետ[4]։ 1982 թվականին թուրքական հատուկ ծառայությունների կողմից սպանվում է ՀՑԱՄ-ի առաջնորդ Աբրահամ Ասչյանը, այս դեպքից հետո կազմակերպության մասին ոչինչ հայտնի չէ։ Չի բացառվում, որ կազմակերպությունը փոխել է իր անվանումը և դարձել «Հայ հեղափոխական բանակ»։

ՀՑԱՄ-ի հիմնական գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terrorist Group Profiles. DIANE Publishing, 1989. ISBN 1568068646, 9781568068640, p 52
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  3. Starving Armenians: America and the Armenian Genocide, 1915—1930 and After — Page 166 by Merrill D. Peterson
  4. Verluise Armenia in Crisis: The 1988 Earthquake. — 1995. — С. 143.