Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 9
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 9
- 1918 թ. – մահացել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ (ծն. 1880 թ.)։
- 1932 թ. – ծնվել է Ռիչարդ Հովհաննիսյանը, ամերիկահայ պատմաբան, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։
- 1936 թ. – ծնվել է Միխայիլ Տալը, լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն (մահ. 1992 թ.)։
- 1938 թ. – Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվեցին ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ մտավ «բյուրեղապակյա գիշեր» անվամբ։
- 1970 թ. – մահացել է Շառլ դը Գոլը, ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ 1959 թվականից մինչև 1969 թվականը (ծն. 1890 թ.)։
- 1974 թ. – ծնվել է Ալեսանդրո Դել Պիեռոն, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ։
- 1994 թ. – առաջին անգամ սինթեզվեց Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը՝ Դարմշտադիումը։
- 2002 թ. – ստեղծվեց Նիգ-Ապարան կազմակերպությունը։
- 2004 թ. – թողարկվեց Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը։