Կաղապար:Այսօր/Օգոստոսի 4
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 4
- 1326 թ. – դրվեց Մոսկվայի առաջին քարե տաճարի՝ Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։
- 1902 թ. – Լոնդոնում բացվեց Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնի թունելը։
- 1911 թ. – ծնվել է Միխայիլ Բոտվիննիկը, ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ (մահ. 1995 թ.)։
- 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
- 1918 թ. – զոհվեց Սեբաստացի Մուրադը, հայ հայտնի հայդուկապետ (ծն. 1874 թ.)։
- 1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանեց Էնվեր փաշային։
- 1961 թ. – ծնվել է Բարաք Օբաման, ԱՄՆ-ի 44-րդ նախագահը։
- 1977 թ. – ծնվել է Ֆրենկի Կազարյանը, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։
- 1995 թ. – Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսեցին «Փոթորիկ» ռազմական գործողությունը։