Գուրգեն Ալեմշահ
Գուրգեն Ալեմշահ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 22, 1907 Պարտիզակ, Թուրքիա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1947 (40 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Գործունեություն | 1930 - 1947 |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Գուրգեն Միքայելի Ալեմշահ (մայիսի 22, 1907, Պարտիզակ, Թուրքիա - դեկտեմբերի 14, 1947, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում[2]։ 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[3]։
Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից[4]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգեր
- Բուխարիկ
- Իմ երգը
- Ես սիրեցի
- Իմ յարը
- Աղվորներուն
- Նազերով
- Ծաղիկ էի
- Իղձ
- Սիրելիս
- Պճինկո
- Խմբերգեր
- Իմ հեռավոր հայրենիք
- Հայաստան
- Անուշիկ յար ջան
- Մեր պարտեզում
- Հունձք,
- Պլպուլն Ավարայրի
- Գործիքային ստեղծագործություններ
- Հայկական ժողովրդական պարեր (ջութակի և դաշնամուրի համար)
- Սիմֆոնիկ նվագախմբի համար
- Արևելյան գիշերներ (1931)
- Հեքիաթ
- Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից
- Վոկալ սիմֆոնիկ երկ
- Ավարայրի պատերազմը (1934).
- Մեկ գործողությամբ երաժշտական պատկերներ
- Վարդավառ (1932)
- Ծովինար
Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիսափեթ Փեհլիվանյան - Երգեր դաշնամուրի նվագակցությամբ Archived 2011-07-08 at the Wayback Machine.
- Փոքր Ասիայի հայ կոմպոզիտորները - Երգչախմբային ստեղծագործություններ
- Կոմիտաս Archived 2011-07-16 at the Wayback Machine.
- Ավարայրի պատերազմը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիցիլիա Բրուտյան(1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. էջ. 55–60.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mize, John Townsend Hinton (1951). The International who is who in Music. Who is Who in Music, p. 13 (անգլ.)
- ↑ Lost Communities (անգլ.)
- ↑ Chorale Sipan Komitas - Choeur Mixte Arménien de Paris (անգլ.)
- ↑ Ewen, David (1948). The Year in American Music. Allen, Towne & Heath (անգլ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 151)։ ![]() |
- Մայիսի 22 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Պարտիզակ (Նիկոմիդիա) ավանում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1947 մահեր
- Դետրոյտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դիրիժորներ
- Հայ խմբավարներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Միլանի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սրտի կաթվածից մահացածներ