Պարտիզակ (Քոջաելի)
Այս հոդվածը Նիկոմեդիայի շրջանի ավանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Պարտիզակ (այլ կիրառումներ)։
Բնակավայր | ||
---|---|---|
Պարտիզակ | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Բաշիսքելե | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պարտիզակ (այժմ Բահչեջիք), հայաբնակ ավան Թուրքիայում, Իզմիթից (Նիկոմեդիա) 20 կմ հեռավորությամբ, Իզմիթի ծովախորշի հարավարևելյան ափի մոտ, անտառապատ լեռների ստորոտին։ Կլիման բարեխառն է և առողջարար։ Եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել են Սեբաստիայի վիլայեթի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը 16-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին ուներ մոտ 17000 հայ բնակիչ[1] Մինչև 1912 թվականը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ . Տեր-Հակոբյանը)։ Պարտիզակի կառավարչին էին ենթարկվում հինգ հայկական, մեկ հունական և երկու մուսուլմանական գյուղեր[2]։ 1915 թվականին Պարտիզակի հայերը Նիկոմեդիաի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918 թվականին ջարդից փրկված 3500 պարտիզակցի վերահաստատվել են հայրենի ավանում, 1920 թվականին հույն-թուրքական պատերազմի ժամանակ, կրկին տեղահանվել։ Մոտ 50 ընտանիք հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան, իսկ պարտիզակցիների մի ստվար խումբ վերաբնակվել է Հալեպում (Սիրիա)։
Կենցաղն ու մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է ծխախոտագործությունը, շերամապահությունը (մետաքսի երկու մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրությունը։ Պարտիզակը ունեցել է բժշկական ծառայություն, դեղատուն, փոստ, հեռագրատուն (1911 թվականից)։ Գործել են ինչպես Հայաստանյաց Առաքելական, այնպես էլ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Եղել է մտավորական կենտրոն, հրատարակվել են «Փարոս» (1910-1912), «Պայքար» (1912-1914), «Մեղու» (1912-1914), «Պարտիզակ» (1909-1912) և այլ պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպես նաև Կոստանդնուպոլսից և Անդրկովկասից ժամանող թատերախմբերի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ[3]։
Հայտնի պարտիզակցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Արա Մելքոնյանը Պարտիզակի մասին
- ↑ Աբելյան-Արմենյան թատերախմբի մասին(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Հ. Մխալյան, Պարտիզակն ու պարտիզակցին, Կահիրե 1938
- Մ. Ծոցիկյան, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք 1947
- Ա. Ա. Պետիկյան, Գրչանկարներ Պարտիզակ գյուղին, Փարիզ 1950
- Հ. Տեր-Հակոբյան, Պարտիզակ խատուտիկ, Փարիզ 1960
- Հ. Պողոսյան, Պարտիզակը անզուգական, Փարիզ 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 213)։ ![]() |