Ենովք Շահեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենովք Շահեն
Ծնվել էփետրվարի 3, 1881(1881-02-03)
ԾննդավայրՊարտիզակ
Մահացել էմայիսի 28, 1915(1915-05-28) (34 տարեկան)
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան

Ենովք Շահեն (փետրվարի 3, 1881(1881-02-03), Պարտիզակ - մայիսի 28, 1915(1915-05-28), Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Պարտիզակ գյուղում։ Գյուղում նախնական կրթություն ստանալուց հետո մոր և եղբոր (մաթեմատիկոս Գրիգոր Անգութի) հետ տեղափոխվոել է Կ. Պոլիս, որտեղ յուրացնել է դերասանական արվեստի գաղտնիքները։ Աշխատել է որպես դերասան, երբեմն բեմադրել է նաև ներկայացումներ։ Որոշ ժամանակ աշխատել է Մնակյանի թատրոնում, այնուհետև անդամակցել է նորակազմ հայ դրամատիկ թատրոնին, որտեղ այդ ժամանակ աշխատում էր նաև Վահրամ Փափազյանը։ Այստեղ Ենովք Շահենը ընկերացել է Վահրամ Փափազյանի հետ և մինչև կյանքի վերջը նրանք մնացել են սրտակից ընկերներ։

Նրա մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենովք Շահենի մասին կենսագրական շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Նրա մասին բազմաթիվ այլ տեղեկություններ մեզ են հասել Վահրամ Փափազյանի շնորհիվ։ Շահենը եղել է հայրենասեր, թուրքատյաց և ճշտապահանջ։ Փափազյանը նրան նմանացրել է համաշխարհային արդարության հետամուտ Սերվանտեսի հերոսին։ Գռփող կլիներ, որբերի իրավունքը իրացնող, թե առավել ևս ազգատյաց սրիկա, ով մեր ժողովրդի անցյալի մասին կաներ անպատկառ արտահայտություն կարժանանար Ենովքի դաժան ծեծին։ Եվ ով էլ հանդգներ իր կերած արդար ծեծի համար ոստիկանությանը բողոքել, անպայման կարժանանար երկրորդ ծեծին։ Ոստիկանությունը նույնպես խուսափում էր Ենովքի հետ գործ ունենալուց, որին այդտեղ անվանում էին «Պաղչեճիկցի ֆիդային»։

Ենովք Շահենը մահացել է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Երբ Զոհրապի, Թոլայանի, Կոմիտասի և այլ հայ մտավորական ձերբակալվածների հետ Ենովքը փոխադրվեց Պոլսից նախ Բորսա, որտեղից պետք է սկսվեր նրանց տարհանությունը դեպի Միջագետք՝ անհանգրվան և անջրդի ճանապարհներով, հետիոտն ու մտրակի տակ, նա գազանացավ ու պոկելով ձեռնակապերը, հարձակվեց նավակայքի առաջ խմբված դատապարտյալներին տեսնել ցանկացող վայրագոչ ամբոխի վրա և բռունցքներով ու ատամներով խեղդեց, տրորեց ու պատառոտեց այնքան, մինչև անակնկալ հարձակումից շփոթված շնագայլերի ոռնոցով ամբոխը առավ նրան իր օղակի մեջ և մի րոպեում Ենովքի գլուխն ու հոշոտված մարմնի մասերը մեղավոր քաղաքի քաղցած շների բաժինը դարձան։

Բայց դա դեռ պայքարի ավարտը չէր։ Մի գիշեր, երբ այն տաղավարի տերը, որի պահապան էր վարձված Ենովք Շահենի մայրը, գինարբուքի մեջ էր գողտրիկ շենքի երկրորդ հարկում, տարաբախտ մայրը իր զավակների աղետալի կորուստը երկար ժամեր սգալուց հետո, ներքևի հարկում բռնկեցրել էր հարակից մրգաստանի ծառերից հավաքած չոր ցախի կույտերը, մի րոպեում մոխիր դարձնելով գողտրիկ շենքն ու նրա տիրոջը՝ թուրք բարձրագույն ոստիկանության մի պաշտոնյայի, որը Համիդի օրոք ահավոր նախճիրների կազմակերպիչը լինելուց բացի Թալիաթի կառավարության աջ ձեռքն էր և հայ մտավորականության ջնջման ծրագրի դաժան հեղինակը։ Վիլլան հեռու էր բնակելի շենքերից, այնպես որ ոչ ոք օգնության չէր հասել։ Համոզվելով, որ բոլորը մեռած են, ծեր կինը ինքնաբավ ու գոհ սրտով, իր պարտքը կատարածի թեթև խղճով, կախել էր իրեն մրգաստանի մի ծառից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ըստ gvahagn.narod.ru կայքի». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահրամ Փափազյան «Սրտիս Պարտքը»։