Պարտիզակ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարտիզակ (պարբերական)ից)
Այս հոդվածը Պարտիզակ պարբերականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Պարտիզակ (այլ կիրառումներ)։

«Պարտիզակ» - կիսամյա հանդես էր, բողոքականների Պարտիզակի գիշերօթիկ բարձրագույն վարժարանի հրատարակություն։ Լույս է տեսել 1909-1912 թթ., Կոստանդնուպոլսում։ Խմբագիրն էր Հ. Տեր-Մինասյանը։

Ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադարձել է համիդյան տիրապետության շրջանում հայ ժողովրդի արևմտյան հատվածի ճակատագրին, ներկայացրել ազգային-ազատագրական պայքարի դրվագներ։ Ջատագովել է ակտիվ և կազմակերպված պայքարի գաղափարը, հեղափոխական շարժումները դիտել որպես բնականոն երևույթ կեղեքման դեմ, քննադատել է դեպի ԱՄՆ արևմտահայության գաղթը։ Գրական-բանասիրական հարցերում պաշտպանել է ինքնուրույն, ազգային ռեալիստական գրականության զարգացման անհրաժեշտությունը։ Աշխատակցել են հիմնականում վարժարանի սաներն ու ուսուցիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 213