Վարդան Հացունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Հացունի
Վարդան Հացունու պատկեր.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1870(1870-07-10)[1]
Պարտիզակ, Թուրքիա
Մահացել էհուլիսի 8, 1944(1944-07-08)[1] (73 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Վարդան Հացունի, (Հ. Վարդան Վ. Հացունի), ի ծնե՝ Վարդան Սոմունճյան (հուլիսի 10, 1870(1870-07-10)[1], Պարտիզակ, Թուրքիա - հուլիսի 8, 1944(1944-07-08)[1]), հայ բանասեր, ազգագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին Սեբաստիայի նահանգի Պարտիզակ (այժմ Բահչեջիկ) հայաբնակ ավանում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1892 թ. դարձել նույն միաբանության անդամ։ Մոտ 40 տարի աշխատել է Մխիթարյանների Միլանի, Կոստանդնուպոլսի, Վենետիկի և այլ քաղաքների վարժարաններում՝ որպես ուսուցիչ և տեսուչ։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները հիմնականում վերաբերվում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին։

  • Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, եղանակները և այլն, հետազոտել ուտեստեղենը, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում նաև հոգևոր ճաշատեսակները)։
  • Քննության է առել տարբեր եղած հայկական դրոշները (քաղաքացիական և եկեղեցական), ճշտել Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյանների, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձևերը, գույները, նշանները և այլն։
  • Ուսումնասիրել է Հին Հայաստանում կրթության, դաստիարակության զարգացումը։
  • Հանգամանորեն ուսումնասիրել և վերլուծել է աշխարհիկ և եկեղեցական հանդերձների զարգացումը, որը բաժանվում է 11 շրջանի՝ Ուրարտուից մինչև XVII դար։
  • Անդրադարձել է պատմության մեջ հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել նրա գործունեությունը տարբեր ոլորտներում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճաշեր եւ խնջոյք հին Հայաստանի մէջ, Վենետիկ, 1912։
  • Դաստիարակութիւնը հին հայոց քով, Վենետիկ, 1923։
  • Պատմութիւն հին հայ տարազին, Վենետիկ, 1923։
  • Կարեւոր խնդիրներ հայ եկեղեցւոյ պատմութենէն, Վենետիկ, 1927։
  • Հայ դրօշները պատմութեան մէջ, Վենետիկ 1919, 1930։
  • Երդմունք հին հայոց մէջ, Վենետիկ, 1932։
  • Ուղղագրութիւն եւ առոգանութիւն, Վենետիկ, 1933։
  • Հայուհին պատմութեան առջեւ, Վենետիկ, 1936։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 327 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10767