Կաղապար:Այսօր/Հունիսի 5
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 5
Նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, սահմանված ՄԱԿ-ի կողմից։
- 1783 թ. – Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը։
- 1862 թ. – Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։
- 1898 թ. – ծնվել է Ֆեդերիկո Գարսիա Լորկան՝ 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1936 թ.)։
- 1907 թ. – ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը, հայ նշանավոր երգչուհի (մահ. 1980 թ.)։
- 1910 թ. – մահացել է Օ. Հենրին, ամերիկացի նշանավոր գրող (ծն. 1862 թ.)։
- 1967 թ. – սկսվեց Վեցօրյա պատերազմը։
- 1968 թ. – մահացել է Վահրամ Փափազյանը, հայ հանճարեղ դերասան (ծն. 1888 թ.)։
- 1999 թ. – սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։