Կաղապար:Այսօր/Հունվարի 25
Jump to navigation
Jump to search
Հիմնական հոդված՝ Հունվարի 25
- 1533 թ. – Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան:
- 1736 թ. – ծնվել է Ժոզեֆ Լուի Լագրանժը, ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ (մահ. 1813 թ.):
- 1835 թ. – տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:
- 1858 թ. – առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:
- 1922 թ. – Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը:
- 1947 թ. – մահացել է Ալ Կապոնեն, ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր (ծն. 1899 թ.):
- 1950 թ. – ծնվել է Գուրգեն Խանջյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ:
- 1980 թ. – ծնվել է Չավի Էռնանդեսը, իսպանացի ֆուտբոլիստ:
- 1981 թ. – ծնվել է Ալիշա Քիզը, ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ:
- 2010 թ. – եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց ինքնաթիռի ողջ անձնակազմը` 82 հոգի:
- 2011 թ. – Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի: