Կաղապար:Այսօր/Հունվարի 29
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 29
- 1635 թ. – կարդինալ Ռիշելիեն հիմնադրեց Ֆրանսիական ակադեմիան:
- 1861 թ. – Կանզասը դարձավ ԱՄՆ-ի 34-րդ նահանգը:
- 1866 թ. – ծնվել է Ռոմեն Ռոլանը, ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1944 թ.):
- 1886 թ. – գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար արտոնագիր ստացավ:
- 1919 թ. – մահացել է Արամ Մանուկյանը՝ հայ մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչներից մեկը (ծն. 1879 թ.):
- 1992 թ. – ստեղծվեց Ռոսատոմ ընկերությունը՝ Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը:
- 1994 թ. – մահացել է Եվգենի Լեոնովը, թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան (ծն. 1926 թ.):
- 1999 թ. – մահացել է Մարո Մարգարյանը, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի (ծն. 1915 թ.):
- 2002 թ. – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածում է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային: