Կառլ Բենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Բենց
CarlBenz.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Karl Friedrich Michael Benz
Ծննդավայր Կառլսրուե
Վախճանի վայր Լադենբուրգ
Ազգություն Գերմանիա Գերմանիա
Ժանր(եր) ճարտարագիտություն
Գործունեություն ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Կառլ Բենց (գերմ.՝ Karl Friedrich Michael Benz, նոյեմբերի 25, 1844[1], Մյուլբուրգ - ապրիլի 4, 1929, Լադենբուրգ[2]), գերմանացի ճարտարագետ, ավտոմեքենայի գյուտարար, ավտոմեքենաշինության ռահվիրաներից մեկը, իր հիմնադրած ֆիրմայից հետագայում առաջացավ «Դայմլեր-Բենց» (Daimler-Benz AG) ընկերությունը։

Գերմանացի ինժեներ, հայտնի գործարար, բենզինային շարժիչով ավտոմոբիլի հայտնագործող Կարլ Բենցը ծնվել է 1844 թվականի նոյեմբերի 25-ին։ Հենց Բենցի ընկերությունից էլ հետագայում պիտի ստեղծվեր "Daimler-Benz AG"-ն։ Թերևս, Բենցի հաջողությունը պայմանավորված էր ձեռնարկության լոգոտիպով՝ Դայմլերի եռագագաթ աստղով, որը խորհրդանշում է «երկրի, ջրի և օդի համար ստեղծված շարժիչները» 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս։ 1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ։ Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118509225 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Record #118509225 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]