Ռոսատոմ

«Ռոսատոմ» Ատոմային էներգիայի պետական կորպորացիա (կրճատ անվանումը՝ «Ռոսատոմ» պետկորպորացիա) (անգլերեն՝ State Atomic Energy Corporation «Rosatom», կրճատ՝ ROSATOM)՝ ռուսական պետական հոլդինգ է, որը միավորում է ատոմային արդյունաբերության ավելի քան 400 ձեռնարկություն։ Ռոսատոմը ներառում է Ռուսաստանի բոլոր քաղաքացիական ատտոմային ընկերությունները, միջուկային զենքի համալիրի ձեռնարկությունները, գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև ատոմային սառցահատների նավատորմը։ Ռոսատոմը կառավարում է Ռուսաստանի ատոմակայանները։
Պետական կորպորացիան գլոբալ ատոմային արդյունաբերության առաջատարներից է, ուրանի պաշարներով աշխարհում երկրորդն է, իսկ արդյունահանմամբ՝ հինգերորդը, ատոմային էներգիայի արտադրությամբ աշխարհում չորրորդը, վերահսկում է ուրանի հարստացման համաշխարհային շուկայի ծառայությունների 40%-ը և միջուկային վառելիքի շուկայի 16,3%-ը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի պատմությունը անբաժանելիորեն կապված է ռուսական ատոմային արդյունաբերության պատմության հետ։ 1953 թվականի հունիսի 26-ին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հրամանագրով ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր առաջին գլխավոր տնօրինությունը, որը ղեկավարում էր ատոմային արդյունաբերությունը, վերափոխվեց ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության։ Բացի միջուկային զենքի մշակման և փորձարկման խնդրից, նախարարությունը զբաղվել է նաև ատոմային էներգետիկայի խնդիրներով։ Այսպիսով, արդեն 1954 թվականին գործարկվեց աշխարհում առաջին ատոմակայանը, որը ստեղծվել է Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ Օբնինսկում (Կալուգայի մարզ)։ Ատոմային արդյունաբերության զարգացումն ուղեկցվեց նախարարության աճով. 70-80-ական թվականներին նրա կազմակերպություններում և ձեռնարկություններում աշխատում էր ավելի քան 1,5 միլիոն մարդ։
Ռուսաստանի Դաշնության Ատոմական Էներգիայի նախարարությունը (ռուս.՝ Министерство по атомной энергии Российской Федерации) կամ Մինատոմը (ռուս.՝ МинАтом) հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 29-ին, որպես Խորհրդային Միության Միջուկային Ճարտարագիտության և Արդյունաբերության նախարարության իրավահաջորդը։ 2004 թվականի մարտի 9-ին վերակազմակերպվել է իբրև Ռուսաստանի ֆեդերալ ատոմական էներգիայի գործակալություն։
Ռուսաստանի խորհրդարանի 2007 թվականի նոյեմբերի ընդունած և նախկին նախագահ Պուտինի ստորագրած օրենքի համաձայն՝ գործակալությունը փոխվեց պետական բաժնետիրության[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սկզբի դրությամբ Ռոսատոմը ներառում էր տարբեր կազմակերպչական և իրավական ձևերի ավելի քան 360 կազմակերպություններ[10]։ Դրանց մեծ մասը պատկանում է ատոմային էներգիայի համալիրի ձեռնարկություններին, որոնք ներառում են միջուկային էներգիայի, մեքենաշինության և միջուկային վառելիքի ցիկլի կազմակերպությունները։ Ռուսական ատոմային արդյունաբերության քաղաքացիական ակտիվները կենտրոնացված են Ռոսատոմին պատկանող «Ատոմէներգոպրոմ» հոլդինգում, որը միավորում է ավելի քան յոթանասուն ձեռնարկություն։
Ռոսատոմը ղեկավարում է միջուկային ուժը՝ ներառելով Ատոմէներգոպրոմ (ռուսերեն՝ Атоменергопром), միջուկային զենքերի ընկերություններ, հետազոտական ինստիտուտներ, և միջուկային ու ճառագայթման ապահովության գործակալություններ։ Դա նաև ներկայացնում է Ռուսաստանը աշխարհին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և միջուկային զենքերի ոչ-տարածման ռեժիմի ոլորտում։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական կորպորացիայի կառավարման բարձրագույն մարմինը Դիտորդների խորհուրդն է, որը բաղկացած է տասը հոգուց։ Խորհուրդը գլխավորում է Սերգեյ Կիրիենկոն։ Ռոսատոմի միակ գործադիր մարմինը գլխավոր տնօրենն է, որը ղեկավարում է առօրյա գործունեությունը։
· Ալեքսանդր Ռումյանցև (մարտ 2004 - նոյեմբերի 15, 2005)[9];
· Սերգեյ Կիրիենկո (նոյեմբերի 15, 2005 - 5 հոկտեմբերի, 2016 թ.);
· Ալեքսեյ Լիխաչով (2016 թվականի հոկտեմբերի 5-ից).
ԱԷԿ-ի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԷԿ-ի կառուցում
Ռուսաստանում, բացի գոյություն ունեցող կայանների համար նոր էներգաբլոկների կառուցումից (Բելոյարսկի և 4-րդ Ռոստովի ատոմակայանների 4-րդ էներգաբլոկը), պետական կորպորացիան կառուցում է հինգ նոր էլեկտրակայան և երեքը արտասահմանում[3]։ Նախատեսվում է նաև Կենտրոնական ԱԷԿ կառուցել Կոստրոմայի շրջանի Բույսկի շրջանում։ Կայանի շինարարությունը սկսվել է 1979 թվականին, սակայն դադարեցվել է 1990 թվականին։ 2008 թվականին Ռոսատոմը որոշեց վերսկսել նախագիծը. մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել երկու էներգաբլոկներ ВВЭР-1200 ռեակտորներով կայանը։ Ավելին, համաձայն 2013 թվականի նոյեմբերին հաստատված էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի տարածքային պլանավորման սխեմայի, նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել ևս երեք նոր կայան՝ Չելյաբինսկի շրջանի Օզերսկի մոտակայքում գտնվող Յուժնուրալսկայա (երկու էներգաբլոկ՝ BN-1200 տիպի ռեակտորներով), Թաթարսկայա Կամսկիե Պոլյանյ գյուղի մոտ (երկու էներգաբլոկ ВВЭР-1200 տիպի ռեակտորներով) և Սևերսկի ԱԷԿ-ը Տոմսկի մարզում (երկու էներգաբլոկ ВВЭР-1200 տիպի ռեակտորներով)։ [4]
Ռոսատոմը ոչ պակաս ակտիվ է արտաքին շուկայում։ Ռոսատոմը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արտերկրում իրականացվող նախագծերի քանակով` 36 էներգաբլոկ 12 երկրներում և միաժամանակ կառուցվող էներգաբլոկների թվով համաշխարհային առաջատարներից մեկն է։
Ռուս մասնագետները կամ նրանց մասնակցությամբ նախագծել և կառուցել են ատոմակայաններ Իրանում, Հնդկաստանում և Չինաստանում։ 2020 թվականի վերջին գործարկվեց Բելառուսի ԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկը[5]։
ՉԺՀ. Շարունակվում է Տյանվան ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ էներգաբլոկների կառուցումը, Հնդկաստանում Կուդանկուլամ ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը[6]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://rosatom.ru/main/
- ↑ «Ռոսատոմ Պետական Բաժնետիրությունը գրանցված (անգլերեն)»։ Rosatom։ 2007-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20
- ↑ https://rosatom.ru/main/
- ↑ https://www.atomic-energy.ru/news/2013/11/21/45154
- ↑ https://armenpress.am/arm/news/1038568.html
- ↑ https://www.aysor.am/am/news/2021/06/29/%D5%8C%D5%B8%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4-%D4%B1%D4%B7%D4%BF/1847925
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.minatom.ru/ Archived 2014-06-25 at the Wayback Machine.