Քեզ համար, Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քեզ համար, Հայաստա՛ն»
Pour toi Arménie
Սալվատորե Ադամո, Ռոզի Արմեն, Շառլ Ազնավուր, Պատրիսիա Կաաս, Վանեսա Պարադի, Սերժ Ավետիքյան, Animo?, Didier Barbelivien?, Phil Barney?, Ժիլբեր Բեկո և Ջեյն Բիրկինի երգը
Թողարկված1988 թվականի դեկտեմբերի 20
Ժանրcharity record?
ՀեղինակՇառլ Ազնավուր
ԿոմպոզիտորԺորժ Կառվարենց
ՊրոդյուսերԺորժ Կառվարենց

Քեզ համար, Հայաստան (ֆր.՝ Pour toi Arménie), երգ, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի[1]։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։

Երգի առաջին տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
Քեզ համար, Հայաստան։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրագիտակ օրացույց», Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]