Jump to content

Անրի Վեռնոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Վեռնոյ
Henri Verneuil
Ծնվել է15 հոկտեմբերի, 1920
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Ռոդոսթո, Օսմանյան կայսրություն
Մահացել է11 հունվարի, 2002
Մահվան վայրՖրանսիա Բագնոլետ, Սեն-Սեն-Դենի
ԿրթությունԱրվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գործունեության տարիներ1940-ից 2000 ականեր
ԱզգությունՀայաստան Հայ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
ԱմուսինՖրանսուազա Բոննո
Պարգևներ
IMDbID 0894577
Անրի Վեռնոյ՝ Վիքիպահեստ

Անրի Վեռնոյ[2] (ֆրանսերեն՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920(1920-10-15)[3][4][5][…], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն - հունվարի 11, 2002(2002-01-11)[3][4][5][…], Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[6]։

1948 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վեռնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ինքնակենսագրական ֆիլմերով[7], այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վեռնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։

Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

Անրի Վեռնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վեռնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վեռնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել։

Վաղ հասակում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակարգ դպրոցնլը (լիցեյ1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում, հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։

Հայաստանում եղել է մեկ անգամ՝ 1980-ին[8]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Կարիերայի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեռնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Ժառանգություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անրի Վեռնոյի փողոցն Երևանում:

Անրի Վեռնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում։ Բուկ Բել Էր քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վեռնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին[9]։ Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում[10]։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վեռնոյի փողոց[11], որի բացման ներկա են եղել Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը և Վեռնոյի ընտանիքի անդամները[12][13]։ Փողոցներ կան նաև Ֆրանսիական՝ Սաինտ Գալես[14], Պերպիգոնա[15] և Մարսել քաղաքներում։ Եվ մեկ կինոթատրոն Լա Վալտե-դո-Վար, փոքրիկ քաղաքում։

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան Դեր
1949 Զուավի տաբատը (կարճամետրաժ) À la culotte de zouave Այո Այո
Նոր թշվառը (կարճամետրաժ) Les nouveaux misérables Այո
1950 Խողովակների շունը (կարճամետրաժ) Pipe chien Այո Այո
Մենք խնդրում ենք, մի ավազակ On demande un bandit Այո
Մալդոննե (կարճամետրաժ) Maldonne Այո Այո
Երգերը թռչում են (կարճամետրաժ) Les chansons s'envolent Այո Այո
La légende de Terre-Blanche Այո Այո
Արվեստը լինելով միջնորդ (կարճ) L'art d'être courtier Այո
1951 Սեղան վտիտ էակների համար La Table-aux-Crevés Այո
1952 Արգելված պտուղ Le fruit défendu Այո Այո
1953 Հանրության թիվ մեկ թշնամին L'ennemi public n° 1 Այո
Կառնավալ Carnaval Այո
Հացավաճառը Վիպորգից Le boulanger de Valorgue Այո
1954 Հինգ ոտքեր ոչխար Le Mouton à cinq pattes Այո Այո
1955 Աննշան մարդիկ Des gens sans importance Այո Այո
1956 Փարիզ, Պալաս հյուրանոց Paris, Palace Hôtel Այո Այո
Մարդիկ նշանակություն չունեն Des gens sans importance Այո Այո
1957 Գեղեցկուհին Une manche et la belle Այո Այո
1958 Մաքսիմա Maxime Այո
1959 Զինվորը և կովը La vache et le prisonnier Այո Այո
Մեծ պետը Le grand chef Այո Այո
1960 Ֆրանսուհին ու սերը La française et l'amour Այո
1961 Առյուծները ազատության մեջ Les lions sont lâchés Այո
Նախագահը Le président Այո Այո
1962 Կապիկը ձմռանը Un singe en hiver Այո Այո Գերմանացի սպա
1963 Մեղեդին նկուղից Mélodie en sous-sol Այո
1964 Ուիքենդ օվկիանոսի ափին Week-end à Zuydcoote Այո Այո
Հարյուր հազար դոլար արևի տակ Cent mille dollars au soleil Այո Այո
1967 25-րդ ժամը La vingt-cinquième heure Այո Այո
1968 Ճակատամարտ Սան Սեբաստիանում La bataille de San Sebastian Այո
1969 Սիցիլիական կլան Le clan des Siciliens Այո Այո Այո
1971 Գողություն Le casse Այո Այո Այո
1973 Օձը Le serpent Այո Այո
1975 Սարսափ քաղաքի վրա Peur sur la ville Այո Այո
1976 Իմ թշնամու դին Le corps de mon ennemi Այո Այո Այո Այո Կայարանի խոսնակի ձայն
1979 և ...ինչպես Իկարը I comme Icare Այո Այո Այո Այո Հեռուստահսկողության տեղնիկ
1982 Հազար միլիարդ դոլար Mille milliards de dollars Այո Այո Այո
1984 Արկածախնդիրները Les morfalous Այո Այո Այո Ռադիոհաղորդավարի ձայն
1991 Մայրիկ Mayrig Այո Այո
1992 Պարադի փողոց, տուն 588 588 rue paradis Այո Այո Այո Քահանա Հայկական եկեղեցում
1993 Մայրիկ (սերիալ) Mayrig Այո Այո
Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակ

Անրի Վեռնոյն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ, բայց ամենամեծ մրցանակն Հայ և Ֆրանսիացի ժողվրդների սերն է հանդեպ նրա արվեստի։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա անդամ է։ Այսպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակն՝

Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է
Տարեթիվ Կինոփառատոն Առաջադրման անվանակարգ Առաջադրված Արդյունք
1954 Լոկառնո ֆիլմերի միջազգային փառատոն Հինգ ոտքերով ոչխար Հաղթանակ
1956 Կինոարվեստի ամերիկայն ակադեմիա Լավագույն սցենար Հինգ ոտքերով ոչխար Առաջադրված
1964 Կաննի կինոփառատոն Հարյուր հազար դոլար արևի վրա Առաջադրված
Ալան Պոեի կինոմրցանակ Լավագույն արտասահմանյան ֆիլմ Մեղեդին նկուղից Հաղթանակ
1980 Սեզար կինոմրցանակ Լավագույն ֆիլմ և ...ինչպես Իկարը Առաջադրված
Լավագույն սցենար և ...ինչպես Իկարը Առաջադրված
1991 Կինոյի ազգային ակադեմիա, Ֆրանսիա Մայրիկ ֆիլմ Հաղթանակ
1996 Սեզար կինոմրցանակ Կինոյում ունեցած ներդրման համար Բոլոր ֆիլմերն Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000736343&categorieLien=id
  2. «Անրի Վեռնոյ» հոդվածը ՀՍՀ-ում
  3. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 1 2 filmportal.de — 2005.
  5. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  6. «Այսօր աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վեռնոյի հիշատակի օրն է»: Հայ Հանճարներ։ Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
  7. «Հայոց ցեղասպանությանը նվիրված հին ու նոր ֆիլմերի ցանկ»: BlogNews: Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
  8. Ռոբերտ Մաթոսյան, «10 օր Անրի Վեռնոյի հետ», Ե․, 2022
  9. Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվականակոչվել է Անրի Վեռնոյի անունով
  10. «Մարսելում կբացվի Անրի Վեռնոյի հրապարակը»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
  11. «Երևանում Անրի Վեռնոյի անունով փողոց կլինի»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
  12. «Երևանում Անրի Վեռնոյի անունով փողոց կոչվեց»: ԱրմենՊրես։ Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
  13. «Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Անրի Վեռնոյի անունը կրող փողոցը»: Ազատություն Ռադիոկայան։ Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
  14. «Անրի Վեռնոյի փողոց Ֆրանսիական, Սաինտ Գալես»:(չաշխատող հղում) www.streetdir.com: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
  15. «Անրի Վեռնոյի անավն փողոց Ֆրանսիական Պերպիգոնա քաղաքում»: Kompass.com: Վերցված է 30 Հունիսի 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վեռնոյ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վեռնոյ» հոդվածին։