Jump to content

Ռոբեր Հոսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Հոսեյն
ֆրանսերեն՝ Robert Hossein
Ծնվել էդեկտեմբերի 30, 1927(1927-12-30)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ[3]
Մահացել էդեկտեմբերի 31, 2020(2020-12-31)[4][5][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրEssey-lès-Nancy[6][3]
ԳերեզմանCemetery of Vittel[7]
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհրեա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, գրող, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Անդրե Հոսեյն
Ամուսին(ներ)Մարինա Վլադի, Caroline Eliacheff? և Քենդիս Պատու[8]
Համատեղ ապրող(ներ)Michèle Watrin?[9]
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր

Ռոբեր Հոսեյն (ֆր.` Robert Hossein, այլ աղբյուրներում ` Ռոբեր Օսեյն, իրական անունը` Աբրահամ Հոսեյնոֆ, դեկտեմբերի 30, 1927(1927-12-30)[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[3] - դեկտեմբերի 31, 2020(2020-12-31)[4][5][3][…], Essey-lès-Nancy[6][3]), թատրոնի և կինոյի ֆրանսիական դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Ֆրանսիական ազգային Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր Հոսեյնը ծնվել է Փարիզում` երաժիշտների ընտանիքում։ Հայրը` Անդրե Հոսեյնը, ջութակահար և կոմպոզիտոր էր, հայրական կողմից ուներ ադրբեջանական, իսկ մայրական կողմից տաջիկական ծագում։ Նա ծնունդով Սամարղանդից էր։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Անդրե Հոսեյնը որոշ ժամանակով սովորել է Մոսկվայում։ 1921 թվականին մեկնել է Գերմանիա, որտեղ սովորել է Շտուտգարտի և Բեռլինի կոնսերվատորիաներում և ընդունել է զրադաշտականություն։ Գերմանիայում հանդիպել է դաշնակահարուհի և թատրոնի կատակերգական դերասանուհի Աննա Մինկովսկային, որն ուներ հրեական ծագում և ծնունդով Բեսարաբիայի նահանգի Սորոկի քաղաքից էր։ Նրա ընտանիքը լքել էր Բեսարաբիան 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1925 թվականին, ամուսնանալուց հետո նրանք հաստատվել են Փարիզում։

Իր մոր շնորհիվ Ռոբերը մանկուց սովորել էր ռուսերեն։ 15 տարեկանում պարապմունքներ է սկսել «Հին աղավնաբույն» թատրոնին կից ստուդիայում, իսկ հետո ավարտել է դերասան Ռենե Սիմոնի կուրսերը և ելույթ ունեցել բեմում։ Հատկապես նա հայտնի էր «Grand Guignol» սարսափների թատրոնում, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ։

Կինոյում նրա դեբյուտը կայացել է «Հիշողությունները չեն վաճառվում» (1948թ.) կինոնկարում, իսկ 1954 թվականին նկարահանվել է «Շիկահերների առափնյան» ֆիլմում։ 1955 թվականին նկարահանել է իր առաջին` «Սրիկաները դժոխք են ընկնում» կինոնկարը, որտեղ առաջարկել է խաղալ Մարինա Վլադիին։ Հետագայում Մարինա Վլադին նկարահանվել է նաև նրա «Ներեցեք մեր մեղքերը» (1956 թ.), «Դու` թույն» (1958 թ.) և «Լրտեսների գիշերը» (1959 թ.) ֆիլմերում։

1956 թվականին Ռոբեր Հոսեյնը նկարահանվել է Ժորժ Լամպենի «Ոճիր և պատիժ» կինոնկարում, որը նկարահանվել էր Ֆեոդոր Դոստոևսկու վեպի մոտիվներով։ Նա նկարահանվել է նաև Ռոժե Վադիմի «Ով գիտի» (1957 թ.), «Անառակություն և առաքինություն» (1963 թ.) և «Դոն Ժուան - 73» (1973 թ.) ֆիլմերում։ Նա նկարահանվել է նաև իր ֆիլմերի մեծամասնությունում ` «Մարդասպանի մահը» (1963 թ.), «Շրջանակներ աչքերի տակ» (1964 թ.), «Վամպիրը Դյուսելդորֆից» (1965 թ.), «Ես սպանել եմ Ռասպուտինին» (1967 թ.), «Պարան և կոլտ» («Գերեզմանոց առանց խաչերի» 1968 թ.), «Անկման կետ» (1970 թ.) և այլ ֆիլմերում։

Սակայն ամենամեծ հաջողությունը Ռոբեր Հոսեյնը վայելեց, երբ նկարահանվեց թուլուզյան կոմս Ժոֆրեյ դե Պեյրակի դերում, Բեռնար Բորդերիի կողմից նկարահանված` Անժելիկայի մասին պատմող ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերուհին Միշել Մերսյեն էր։ Ռոբեր Հոսեյն և Միշել Մերսյե զույգը էկրաններին հայտնվել է ութ անգամ ` որից հինգը Անժելիկայի մասին պատմող «Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհին» (1964 թ.), «Հիասքանչ Անժելիկան» («Ցասկոտ Անժելիկան» 1965 թ.), «Անժելիկան և թագավորը» (1966 թ.), «Անսաստելի Անժելիկան» (1967 թ.), «Անժելիկան և սուլթանը» (1968 թ.) և «Երկրորդ ճշմարտություն» (1966 թ.), «Երկնային ամպրոպ» (1965 թ.), ինչպես նաև «Պարան և կոլտ» (1968 թ.) կինոնկարներում։

Ռոբեր Հոսեյնի յուրօրինակ արտաքինից և ձայնային տվյալներից, բարդ բնավորություններ կերտելու ունակությունից օգտվել են ռեժիսորներ Կլոդ Օթան-Լարան («Մարդասպանը» 1962 թ.), Քրիստիան-Ժակը («Երկրորդ ճշմարտություն» 1966 թ.), Ժորժ Լոտները («Պրոֆեսիոնալը» 1981 թ.), Կլոդ Լելուշը («Ոմանք և ուրիշները» 1981 թ.) և այլն։ 1982 թ-ին Ռոբեր Հոսեյնը էկրանավորել է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», իսկ 1985 թվականին նկարահանել է «Կարմիր ձկնկիթ» կինոնկարը։

Ռոբեր Հոսեյնը հիմնականում թատրոնի մարդ էր։ 1970-1979 թվականներին նա գլխավորում էր Ռեյմսի Ազգային Ժողովրդական թատրոնը, իսկ հետո Փարիզում բեմադրել է իր էպոպեաները` «Դանտոն և Ռոբեսպիեր», «Հիսուս անունով մարդը», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Անժելիկա», «Սիրանո դե Բերժերակ» և այլն։

Ռոբեր Հոսեյնը հրատարակել է իր հուշագրությունների «Կույր ժամապահը» և «Քոչվորներն առանց ցեղերի» գրքերը։ 40 տարեկանում նա կնքվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցում։ Նա կաթոլիկությունը ընդունել էր դեռևս 1971 թվականին։

2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ռոբեր Հոսեյնը իր ծննդյան տարելիցը նշելուց հետո, հիվանդանոցում մահացել է COVID-19 կորոնավիրուսային հիվանդությունից[10][11]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր Հոսեյնը 1955-1959 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Մարինա Վլադիի հետ։ Այդ ամուսնությունից ունի երկու որդի` Իգոր և Պյոտր։

Երկրորդ կինը, ում հետ ապրել է շուրջ 15 տարի, հոգեվերլուծաբան և սցենարիստ Կարոլին Էլյաշևն էր։ Այդ ամուսնությունից ունի մեկ որդի` Նիկոլյա։

Ռոբեր Հոսեյնի երրորդ կինը Քենդիս Պատուն էր։ Այդ ամուսնությունից ծնվել է նրա չորրորդ որդին` Ժյուլիենը։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1948Հիշողությունները չեն վաճառվումLes souvenirs ne sont pas à vendre-
1948Կաղ սատանանLe diable boiteux-
1948Հիշողության աչքերովAux yeux du souvenir-
1949ՄայաMaya-
1953Շիկահերների առափնյանQuai des blondes-
1954Սև սերիաSérie noireՋո
1955Տղամարդկային պարզաբանումներDu rififi chez les hommesՌեմի Գրուտեր
1955Սրիկաները դժոխք են ընկնումLes salauds vont en enferՖրեդ
1956Ոճիր և պատիժCrime et châtimentՌենե Բրունել
1956Ներեցեք մեր մեղքերըPardonnez nos offenses-
1957Ով գիտիSait-on jamais-
1957Փրկվեք աղջիկներիցMéfiez-vous, fillettes!Ռավեն
1957Ազատությունը հսկողության տակLa liberté surveilléeԺան-Պոլ Վիբերտ, Ժան Ռանգիս
1958Դու` թույնToi, le veninՊիեռ Մենդա
1959Կանայք անհետանում ենDes femmes disparaissentՊիեռ Ռոսի
1959Պարզաբանումներ կանանց միջևDu rififi chez les femmesՄարսել
1959Լրտեսների գիշերըLa nuit des espionsԼուի
1959ԴատավճիռLa sentenceԺորժ Լագրանժ
1960ԽառնամբոխLes canaillesԷդ Դևսոն
1960ԱնպիտաններըLes scélératsՋես Ռոլանդ
1961ՍպառնալիքLa menaceՍավար
1961Բռնության համըLe goût de la violenceՊերես
1961Խաղ իրականության հետLe jeu de la véritéոստիկանության տեսուչ
1961Տիկին Սան-ԺենMadame Sans-GêneՖրանսուա-Ժոզեֆ Լեֆեբրյու
1962Առավոտ վաղLes petits matins-
1962Բեռնատար վերելակLe monte-chargeՌոբերտ Հերբին
1962Մարտիկի հանգիստըLe repos du guerrierՌենե Սարտի
1962Հիմնական ճանապարհներLes grands cheminsՍամուել
1962Ինչու՞ ՓարիզPourquoi Paris?-
1963ՄարդասպանըLe meurtrierԿորբի
1963Անառակություն և առաքինությունLe vice et la vertuԷրիկ Շյորնդորֆ
1963Սառնամանիքը մաշկի վրայովChair de pouleԴանիել Բոյսե
1963Կոմիսարը վարում է հետաքննությունըCommissaire mène l'enquête-
1964Մարդասպանի մահըLa mort d'un tueurՊիեռ Մասա
1964Բանկը ԲանգկոկումBanco à Bangkok pour OSS 117դոկ. Սին
1964Շրջանակներ աչքերի տակLes yeux cernésՖրանց
1964Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհինAngélique, marquise des angesԺոֆրեյ դե Պեյրակ
1965Վամպիրը ԴյուսելդորֆիցLe vampire de DüsseldorfՊետեր Կուրտեն
1965Կեղտոտ խաղThe Dirty GameԴյուպոն
1965Մարկո Պոլոյի հեքիաթային արկածներըLa fabuleuse aventure de Marco Poloարքայազն Նայամ
1965Երկնային ամպրոպLe tonnerre de DieuՄարսել
1965Անժելիկան և թագավորըAngélique et le royԺոֆրեյ դե Պեյրակ
1966Երկրորդ ճշմարտությունLa seconde véritéՊիեռ Մոնտադ
1966Բանդիտիզմի դեմ պայքարի բաժինըBrigade antigangsկոմիսար Լե Գոֆ
1966ԵրաժշտությունLa musicaԼուի
1966Երկար ուղիLa longue marcheԿառնոտ
1967Ես սպանել եմ ՌասպուտինինJ'ai tué RaspoutineՍերժ Սուխոտին
1967Մարդը, ով դավաճանեց մաֆիայինL'homme qui trahit la mafiaԲյանկինի
1967Օրիորդ Դե ՄոպենMadamigella di Maupinկապիտան Ալկիբիադ
1967ԼամելLamielՎալբեր
1967Անսաստելի ԱնժելիկանIndomptable AngéliqueԺոֆրեյ դե Պեյրակ
1968Անպարկեշտ կինըLa petite vertuԼուիս Բրեդի
1968Անժելիկան և սուլթանըAngélique et le sultanԺոֆրեյ դե Պեյրակ
1968ՕՍՍ-117-ի համար վարդեր չեն լինիNiente rose per OSS 117դոկ. Սաադի
1968Մասնավոր դասLa leçon particulièreԷնրիկո Ֆոնտանա
1969Ճակատամարտ Էլ-Ալամեյնի համարLa battaglia di El AlameinԷրվին Ռոմել
1969Պարան և կոլտ (Գերեզմանոց առանց խաչերի)Une corde, un Colt...Մանուել
1969Կյանք, սեր, մահLa vie, l'amour, la mortկամեո
1969Խաղաքարտերի ոչ ճիշտ բաժանումMaldonneՄարտին ֆոն Կլաուս
1969Ալ կինըLa femme écarlateԺուլիեն
1969Հանցագործություններ առևանգողըLe voleur de crimesՔրիստիան (Տիան)
1969ԴավադիրներըNell'anno del SignoreԼեոնիդա Մոնտանարի
1969Ճակատամարտ անապատումLa battaglia del desertoկապիտան Կուրդ Հեյնց
1969Գայլերի ժամանակըLe temps des loupsԴիլինջեր
1970Քնած գեղեցիկ անտառը (Անառակները)Les belles au bois dormantesՍերժ
1970Անկման կետPoint de chuteԿաիդ
1971ԴատավորըLe juge-
1971Առյուծի բաժինLa part des lionsՄորիս Մենարդ
1971ԿողոպուտLe casseՌալֆ
1972ՀելլաHelléԿլեբեր
1972Սպանությունն սպանություն էUn meurtre est un meurtreԺան Կարուս
1973Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73)Don Juan ou Si Don Juan était une femme...Լուի Պրեվո
1973Ոստիկանության սպան` առանց որևէ նշանակությանUn officier de police sans importanceՊիեռ
1973Արգելված քահանաներPrêtres interditsԺան Ռաստո
1974Պտուտակի պտույտըLe tour d'écrouՊետեր Քուին
1974ՊաշտպանըLe protecteurԱրնուդ
1975ԵրկերեսանինLe faux-culԿամինսկի
1978Գրպանի սիրեկանըL'amant de poche-
1978Տարեք ինձ թատրոնով. «Միս Բլանդիշի համար խոլորձներ չկան»Emmenez-moi au théâtre: Pas d'orchidées pour Miss BlandischՍլիմ
1979Չարքերը կեսօրինDémons de midi-
1981Ոմանք և ուրիշները (Բոլերո)Les uns et les autresՍիմոն Մեյեր, Ռոբերտ Պրատ
1981ՊրոֆեսիոնալըLe professionnelկոմիսար Ռոզեն
1982Հատուցման օրըLe grand pardonՄանուել Կարերաս
1983Անակնկալների երեկույթSurprise PartyԱնդրե Ավերբախ
1986Կարմիր ձկնկիթLe caviar rougeԱլեքս
1986Տղամարդը և կինը քսան տարի անցUn homme et une femme, 20 ans déjàՌոբեր Հոսեյն
1988Երեխաների խաչակրաց արշավըLa croisade des enfantsՖիլիպ-Ավգուստ
1989Անկարգության երեխաներըLes enfants du désordreՌոբերտ
1992Անհայտը տանըL'inconnu dans la maisonպատմող
1994Խարդախ գործL'affaireՊոլ Հասլանս
1995ԹշվառներըLes misérables-
1997Մոմե դիմակM.D.C. - Maschera di ceraԲորիս Վոլկոֆ
1999«Վեներա» գեղեցկության սրահըVénus beauté (institut)օդաչու
1999ՋալլոպարմաGialloparmaՋադ Բոկկի
2004ՊրոֆեսիոնալներըSan Antonioնախարար
2005Դատավոր Վինչենցո ՄարանոնLe jugeՌոժե Մարինո
2006Սպանություն ընտանեկան երեկոյի ժամանակPetits meurtres en familleՍիմոն
2007Դովիլում կորածըLa disparue de DeauvilleԱնտուան Բերանժե
2007Երրորդ աչքLe troisième oeil-
2008Մարդն ու իր շունըUn homme et son chien-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées mirror
  4. 1 2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio, M. LannelongueParis: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 1 2 Nachruf: Robert Hossein30.12.1927 – 31.12.2020 (գերմ.) / Hrsg.: J. BollmannGemeinschaftswerk der Evangelischen Publizistik, 2021. — ISSN 0176-2044
  6. 1 2 https://www.ladepeche.fr/2020/12/31/deces-du-comedien-et-metteur-en-scene-robert-hossein-des-suites-du-covid-19-9286860.php
  7. http://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article6044
  8. https://www.leparisien.fr/culture-loisirs/mort-de-robert-hossein-les-obseques-se-derouleront-mercredi-a-vittel-dans-l-intimite-familiale-02-01-2021-8416991.php
  9. https://www.republicain-lorrain.fr/culture-loisirs/2021/01/01/sa-fiancee-mosellane-est-enterree-a-etain-en-meuse
  10. «Умер известный актер и режиссер Робер Оссейн». BELNAVINY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  11. «Умер актер Робер Оссейн». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Հոսեյն» հոդվածին։