Հիասքանչ Անժելիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հիասքանչ Անժելիկան
Merveilleuse Angélique
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1965
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորBernard Borderie
ՊրոդյուսերRaymond Borderie և Francis Cosne
Սցենարի հեղինակAlain Decaux և Bernard Borderie
ԴերակատարներՄիշել Մերսիե, Ռոբերտ Օսսեյն, Ժան Ռոշֆոր, Jacques Toja, Sami Frey, Estella Blain, Fred Williams, Միշել Գալաբրյու, Roberto, Ժակ Իլլինգ, Շառլ Ռենյե, Claire Maurier, Claude Giraud, Denise Provence, Dominique Viriot, Élisabeth Ercy, Ernst Schröder, François Maistre, Ջուլիանո Ջեմմա, Henri Cogan, Ժան-Լուի Տրենտինյան, Malka Ribowska, Nadia Barentin, Noël Roquevert, Olivier Hussenot, Patrick Lemaitre, Paul Mercey, Pietro Tordi, Raoul Billerey, Robert Hoffmann, Robert Porte, Rosalba Neri, Serge Marquand, Philippe Lemaire, Renate Ewert, Guido Alberti, Jacques Thébault, Ֆիլիպ Նուարե, Ռոզի Վարդ, Gino Marturano, Umberto Raho, Amedeo Trilli, Բուրվիլ և Jean-Pierre Castaldi
ԵրաժշտությունMichel Magne
ՄոնտաժChristian Gaudin
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն105 րոպե

Հիասքանչ Աժելիկան (ֆրանս.՝ Merveilleuse Angélique), ֆրանսիական պատմաարկածային ռոմանտիկ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1965 թվականին, ռեժիսոր Բեռնար Բորդերիի կողմից: Կինոնկարը Անն և Սերժ Գոլոն ամուսինների Անժելիկայի մասին պատմող վիպաշարի երկրորդ՝ «Ճանապարհ դեպի Վերսալ» գրքի էկրանավորումն է:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սիրելի ամուսնու՝ Ժոֆրեյ դը Պեյրակի մահապատժից հետո, Անժելիկան ապրում էր ավազակների որջում և ստիպված էր լինել իրեն նվիրված ավազակապետի՝ Նիկոլյայի սիրուհին, որի մականունը Կալամբրեդեն էր: Անժելիկայի մտքերն ուղղված էին նոր կյանք սկսելու վրա, նա ձգտում էր հասնել ավազակների աշխարհի «մարքիզուհու» դիրքին: Միաժամանակ կարոտում էր իր երեխաներին, որոնք գտնվում էին իր նախկին սպասուհու՝ Բարբայի հսկողության ներքո:

Այրիացած Անժելիկայի քայլերին հետևում էր նրա հին ընկերը՝ նախկին փաստաբան Ֆրանսուա Դեգրեն, ով դարձել էր ոստիկանական պաշտոնյա: Կալամբրեդենը «պատերազմի» մեջ էր մտել գնչուների խմբավորման և նրանց առաջնորդ Ռոդոգոնի հետ: Ընդհարումներից մեկի ժամանակ Նիկոլյան ապահովում է Անժելիկայի փախուստը ոստիկաններից, սակայն ինքն անձամբ զոհվում է:

Շուտով Անժելիկան ծառայության է անցնում սնանկացած պանդոկապան Բորժուի մոտ: Նրա ճարպկության և ձեռներեցության շնորհիվ պանդոկը վերածվում է մոդայիկ հաստատության՝ «Կարմիր դիմակ» անվանումով, իսկ երեխաներին նա իր մոտ է բերում: Հարստանալով, Անժելիկան ձեռք է բերում շոկոլադի վաճառքով զբաղվելու արտոնագիր: Նա կրկին հարուստ է և շրջապատված երկրպագուներով: Սակայն նրան դեռևս չեն ընդունում բարձրաշխարհիկ հասարակությունում, քանի որ ամուսնու մահապատժից հետո նա զրկվել էր տիտղոսից և ունեցվածքից:

Մի անգամ հարբած ազնվականների մի խումբ կռիվ է անում «Կարմիր դիմակ»-ում: Այդ անկարգության ժամանակ թագավորի եղբայրը սպանում է պանդոկում ծառայող տղային, որին ականատես են լինում Անժելիկան և Դեգրեն: Ազնվականները հրկիզում են հաստատությունն ու հեռանում: Անժելիկան իր նոր սիրեկանին՝ բանաստեղծ Կլոդ Լե Պտիին դրդում է պամֆլետներ գրել: Փարիզն իմանում է ջարդարարների անունները՝ օրական մեկ անուն: Լյուդովիկոս XIV-ը հասկանում է, որ այդ մարդիկ իր կրտսեր եղբոր՝ Ֆիլիպ Օռլեանցու շրջապատից են և քանի որ նման հնչեղությունը ձեռնտու չէր, նա հրամայում է ձերբակալել բանաստեղծին: Դեգրեն Անժելիկային զգուշացնում է սպասվող վտանգի մասին: Բանաստեղծը հասկանում է, որ Անժելիկան դեռևս սիրում է Ժոֆրեյ դը Պեյրակին և դիտավորյալ հանձնվում է ոստիկաններին, որպեսզի օգնի Անժելիկային՝ խույս տալ թագավորի զայրույթից:

Անժելիկան կապի մեջ է մտնում իր զարմիկ Ֆիլիպ դը Պլեսսի-Բելյերի հետ, որին համակրում էր դեռ մանկությունից: Նա գնում է Ֆիլիպի կալվածքը և ցանկանում ամուսնանալ վերջինիս հետ, սակայն հպարտ Ֆիլիպը վիրավորական տոնով մերժում է Անժելիկային: Ֆիլիպը տեղեկանում է, որ արքայազն Կոնդեի մարդիկ, որոնք տարիներ առաջ դավադրություն էին կազմակերպել թագավորի դեմ, պատրաստվում են վերացնել Անժելիկային, քանի որ նա պատահաբար իմացել էր դավադրության մասին և թաքցրել էր թույնի տուփը: Ֆիլիպն արքայազնին հայտնում է, որ կլուծի այդ հարցը: Իրեղեն ապացույց հանդիսացող թույնի տուփը ոչնչացնելու դիմաց, Անժելիկան մարշալից հարսանիք է պահանջում: Այդպես նա վերջապես կարող է վերադառնալ բարձրաշխարհիկ դիրքին: Սակայն հասկանալով, որ Ֆիլիպն իրեն չի սիրում և համարում է սովորական կարիերիստուհի, Անժելիկան հրաժարվում է հարսանիքից և նրան է հանձնում թույնի տուփը: Ֆիլիպն այն նետում է լիճը:

Անժելիկան հրավիրվում է Վերսալ և այնտեղ հանդիպում է Ֆիլիպին: Վերջինս Անժելիկային, որպես իր հարսնացուի, ներկայացնում է թագավորին և թույլտվություն խնդրում նրա հետ ամուսնանալու: Լյուդովիկոսը, ով գաղտնի կերպով սիրահարված էր Անժելիկային, ճանաչում է դը Պեյրակի այրուն, սակայն ձևացնում է, որ նրան տեսնում է առաջին անգամ և այնուամենայնիվ օրհնում է նրանց միությունը...

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Միշել Մերսյե Անժելիկա Սանսե դե Մոնտելու
Ջուլիանո Ջեմմա Նիկոլյա, Կալամբրեդեն
Ժան Ռոշֆոր Ֆրանսուա Դեգրե
Կլոդ Ժիրո Ֆիլիպ դը Պլեսսի-Բելյեր
Ժան Լուի Տրենտինյան Կլոդ Լե Պտի
Ժակ Տոժա Լյուդովիկոս XIV
Ժակ Կաստելո Թուլուզի արքեպիսկոպոս
Շառլ Ռենե Կոնան Բեշե
Նոել Ռոքվեր պանդոկապան Բորժու
Ռոբեր Պորտ Ֆիլիպ I Օռլեանցի, թագավորի եղբայրը
Դենիզ Պրովանս Բարբա
Ֆրանսուա Մեստր արքայազն Կոնդե
Ֆիլիպ Լեմեր մարքիզ դը Վարդ
Ռոբերտ Հոֆֆման Շևալյե դը Լորեն
Կլեր Մորյե Նինոն դը Լանկլո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Կլոդ Բրյուլե, Բեռնար Բորդերի, Ֆրանսիս Կոն սցենարիստ
Բեռնար Բորդերի ռեժիսոր
Ֆրանսիս Կոն, Ռայմոն Բորդերի պրոդյուսեր
Անրի Պերսեն օպերատոր
Միշել Ման կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IMDb-Release Info(անգլ.)
  2. Разрешительное удостоверение Госкино СССР № 1901585 — опубликовано: ежемесячный журнал «Новые фильмы» октябрь/1985.