Ջուլիանո Ջեմմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիանո Ջեմմա
իտալ.՝ Giuliano Gemma
Ծնվել էսեպտեմբերի 2, 1938(1938-09-02)[1][2][3]
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 1, 2013(2013-10-01)[5][1][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրՉիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4]
ԳերեզմանՖլամինիո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունքանդակագործ, կինոդերասան, կասկադյոր, հեռուստատեսային դերասան և դերասան
Ժանրերվեսթեռն
Երեխա(ներ)Vera Gemma?
giulianogemma.it

Ջուլիանո Ջեմմա (իտալ.՝ Giuliano Gemma, սեպտեմբերի 2, 1938(1938-09-02)[1][2][3], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 1, 2013(2013-10-01)[5][1][2][…], Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4]), իտալացի դերասան, կասկադյոր և քանդակագործ։ Դասական սպագետտի-վեսթերնի վարպետ, ով աշխատում էր նաև մելոդրամայի ժանրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանո Ջեմման ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 2-ին, Հռոմում, Իտալիա։ Պատերազմի ժամանակ ապրում էր ծնողների հետ Ռեջո-Էմիլիում։ 1944 թվականից հետո ընտանիքը տեղափոխվում է Հռոմ։ Մանկուց Ջուլիանո Ջեմման սիրել է սպորտ և կինեմատոգրաֆիա։ 12 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ, իսկ 15 տարեկանից՝ բոքսով։ 1956 թվականից Ջուլիանո Ջեմման սկսում է աշխատել «Չինեչիտտա» իտալական կինոստուդիայում սկզբում որպես մասսայական տեսարանի մասնագետ, այնուհետև՝ կասկադյոր։ Առաջին անգամ նկարահանվել է կինոներում, դրվագներում և ֆիլմերում՝ Դինո Ռիզիի «Վենետիկը, Լուսինը և դու» (1958) և Ուիլյամ Ուայլերի «Բեն-Գուր» (1959)։ Գլխավոր դերում առաջին անգամ նկարահանվել է 1962 թվականին Դուչո Տերասիի «Տիտանների ներխուժումը» երգիծական ֆիլմում։ 60-ականներին դերասանին համբավ բերեց Ռինգոյի դերը, որը դերասանը խաղում էր Դուչո Տեսարիի մի քանի ֆիլմում Մոնտգոմերի Վուդ կեղծանունով՝ «Ատրճանակ Ռինգոյի համար» (1965), «Կրակված դոլար» (1965), «Ռինգոյի վերադարձը» (1965), «Հանուն մի քանի դոլարի» (1966) և այլն։ Այս ֆիլմերը նկարահանվել էին 60-70-ական թվականներին Իտալիայում «սպագետտի- վեսթերն» ժանրում։ Ինչպես նաև 60-ականներին դերասանին միջազգային համբավ բերեց Նիկոլի դերը Բերնար Բորդերիի «Անժելիկա՝ հրեշտակների մարքիզուհի» (1964) և «Հոյակապ Անժելան» (1965) պատմաարկածային հայտնի ֆիլմերում։ Ջուլիանո Ջեմման խաղաց գեներալ Գարիբալդիի դերը Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծ» (1963) ֆիլմում, Սիլվիո Կորբարիի գլխավոր դերը՝ Վալենտինո Օրսինիի «Կորբարի» (1970) ֆիլմում, Նուլո Բրոնցիի գլխավոր դերը՝ Լուիջի Կոմենչինի «Հանցանք հանուն սիրո» (1974) ֆիլմում։ 1976 թվականին ռեժիսոր Վալերիո Ձուրլինին հրավիրում է դերասանին մայոր Մետտիսի դերի համար «Տարտարի անապատը» ֆիլմում, որը դարձել է դերասանի լավագույն դերերից մեկը և որի շնորհիվ 1977 թվականին Ջուլիանո Ջեմման արժանացել էր «Դավիդա դի Դոնատելլո» մրցանակի և պարգևատրվել էր «Արծաթե ժապավեն» մրցանակով։ 1977 թվականին դերասանը կատարում է ոստիկան Չեզարո Մորիի դերը ռեժիսոր Պասկուալե Սկուիտերի «Երկաթե ոստիկանապետ» ֆիլմում, որի շնորհիվ 1978 թվականին նրան հանձնում են մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում։ Մեկ այլ զգալի աշխատանք էր Սկուիտերի «Կորլեոնե» (1979) ֆիլմը, որը նույն տարում արժանացավ Մոնրեալյան կինոփառատոնի և «Grolla D’Oro» մրցանակների։ 1979 թվականին ռեժիսոր Դամիանո Դամիանին հրավիրում է դերասանին «Մարդը ծնկերի վրա» կրիմինալ դրամա, որի գլխավոր դերը զգալի աշխատանք էր Ջուլիանո Ջեմմայի համար և արժանացավ «Grolla D’Oro» մրցանակի։ Ջուլիանո Ջեմման շատ անգամ նկարահանվեց հեռուստատեսական գիլմերում և սերիալներում, որոնցից շատերը դարձել են հայտնի։ 1985-86 թվականներին դերասանը նկարահանվեց մինի-սերիալ «Գլուխգործոցների հետևից որսորդներ»-ում և կատարեց կապիտան Մաֆեի դերը, ով իր օգնականի հետ փնտրում են արվեստի ստեղծագործության առևանգումը։ 1992 թվականին Ջուլիանո Ջեմման նկարահանվեց Վիտորիո Ամիտրանոյի դերում «Իտալական պատմություն» ֆիլմում, որը 1994 թվականի դերասանին արժանացրեց «Արծաթե աստղ» մրցանակի։ 1997 թվականին ռեժիսոր Էնցո Կաստելլարին նկարահանում է արկածային մինի-սերիալ «Կրակի մեջ անապատ» անունով, որի դերասանական կազմի մեջ էին մտնում տարիքով եվրոպական դերասաններ՝ Ֆրանկո Ներո, Վիտորիո Գասման, Կլաուդիա Կարդինալե, Վիրնա Լիզի, Մաթյո Կարեր և Ջուլիանո Ջեմմա, իսկ երիտասարդ սերնդի մեջ՝ Ալեն Դելոնի որդին՝ Էնթոնի Դելո և Արիել Դոմբալ։ Մինի-սերիալի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ստեֆանո Մաինետտին, օպերատիվ աշխատանքը՝ Ջանկարլո Ֆերանդոն։ Այդ մինի-սերիալը դարձավ հայտնի և հեռարձակվեց շատ երկրներում, ներառելով Ռուսաստանը։ Այն թողարկված է նաև DVD-ում։ 21-րդ դարում Ջուլիանո Ջեմման մասնակցեց այնպիսի հայտնի եվրոպական ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ կենսագրական ֆիլմ «Սիրո խելագարություն» (2001), որը պատմում է 15-16-րդ դարի իսպանացի թագուհի Հուանե Խելագարի մասին, կենսագրական մինի-սերիալ՝ «Հովհաննես Պողոս 2-րդ» (2005), որտեղ Ջուլիանոն խաղաց Հոակին Նավարո-Վալսի՝ բժշկի և լրագրողի դեր։ 75 տարեկան հասակում Ջուլիանո Ջեմման ակտիվ աշխատեց կինոյում և հեռուստատեսությունում։ Կինոյի մեջ նրա վերջին աշխատանքը «Դովիլ»-ն է (անգլ.՝ Deauville), Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միասնական արտադրություն։ Մինչև կյանքի վերջ Ջուլիանոն հայտնի է եղել նաև որպես քանդակագործ։

Կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 1-ին 75-ամյա Ջեմման ավտովթարի ենթարկվեց իր Toyota Yaris ավտոմեքենայով։ Ծանր վիճակում նրան տարան Չիվատավեկյա քաղաքի հիվանդանոց, որտեղ նա մահացել է[6]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանո Ջեմման ապրում էր ընտանիքի հետ Չերվետերում։ Նրա կնոջ անունը Դանիելա Բաբա Ռիշերմե էր։ Նախկին ամուսնությունից նա ուներ 2 աղջիկ՝ Ջուլիանա Ջեմմա (իտալ.՝ Giuliana Gemma) և Վերա Ջեմմա (իտալ.՝ Vera Gemma), ով, ինչպես և հայրը, դարձել է դերասանուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #132287331 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 È morto Giuliano Gemma (իտալ.)il Post, 2013.
  6. http://www.rg.ru/2013/10/02/akter-anons.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիանո Ջեմմա» հոդվածին։