Ռոզի Վարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռոզի Վարդ
ֆր.՝ Rosy Varte
Ռոզի Վարդ.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1923(1923-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Թուրքիա[4]
Մահացել էհունվարի 13, 2012(2012-01-13)[4] (88 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Pierre Badel?
Պարգևներ և մրցանակներ

Ռոզի Վարդ իսկական անունը Նուարդ Մանուելյան (ֆր.՝ Rosy Varte[5],) (նոյեմբերի 22, 1923(1923-11-22)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Թուրքիա[4] - հունվարի 13, 2012(2012-01-13)[4], Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]), հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին։ Ընտանիքը Ֆրանսիա բնակության է տեղափոխվել, երբ Ռոզին ընդամենը մի քանի շաբաթական էր։ Վարդը աշխատել է փարիզյան շատ թատրոններում։ Thеаtre national populaire-ում Ժան Վիլարի հետ 1958 թվականին բեմադրել է “Յուբյու արքան” ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել։ 1971 թվականից Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի («Կոմեդի ֆրանսեզ») հետ[6]։ Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին Ռոզին հայտնի էր Maguy հեռուստասերիալում իր համանուն դերով։ 1985-1993 թվականներին նկարահանվել է Maguy-ի 333 սերիաներում։ Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ՝ ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ։

Հայ հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է խորհրդային կինովարձույթի ցուցադրած Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից։ Նրա վերջին դերը 2007 թվականին նկարահանված «Յուբերը և շունը» ֆրանսիական կինոնկարում էր։

Բացի կինոյի և թատրոնի դերակատարումներից ձայնագրել է մի քանի երգ։ 1989 թվականին մասնակցել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի համատեղ ստեղծագործության ձայնագրությանը, որի եկամուտը հատկացվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

Մահացել է 2012 թվականի հունվարի 14-ին[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. Rosy Varte // est décédée, adieu «Maguy» Archived 2014-10-27 at the Wayback Machine. [1] Archived 2014-10-24 at the Wayback Machine.
  6. Ռոզի Վարդի մասին kino-teatr կայքում (ռուս.)
  7. Panorama //