Անրի Վերնոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անրի Վերնոյ
Henri Verneuil
Vernoy.jpg
Ծնվել է15 հոկտեմբերի, 1920
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Ռոդոսթո, Օսմանյան կայսրություն
Մահացել է11 հունվարի, 2002
Մահվան վայրՖրանսիա Բագնոլետ, Սեն-Սեն-Դենի
ԿրթությունԱրվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Գործունեության տարիներ1940-ից 2000 ականեր
ԱզգությունՀայաստան Հայ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
ԱմուսինFrançoise Bonnot?
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Նեսիմ Հաբիֆի մրցանակ, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Saint-Simon Award?, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա
IMDbID 0894577
Commons-logo.svg Անրի Վերնոյ՝ Վիքիպահեստ

Անրի Վերնոյ (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920(1920-10-15)[1][2][3][4], Թեքիրդաղ, Թուրքիա - հունվարի 11, 2002(2002-01-11)[1][2][3][4], Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[5]։

1948 թվականին Վերնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք ինքնակենսագրական են[6], այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։

Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Վերնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին: Վերնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վերնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել:

Վաղ հասկում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակար դպրոցն (լիցեյ1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում, հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վերնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վերնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Ժառանգություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Վերնոյի փողոցն Երևանում:

Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում: Բուկ-Բել-Էրի քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վերնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին[7]: Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում[8]:

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վերնոյի փողոց[9], որի բացման ներկա են եղել Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը և Վերնոյի ընտանիքի անդամները[10][11]: Փողոցներ կան նաև Ֆրանսիական՝ Սաինտ Գալես[12], Պերպիգոնա[13] և Մարսել քաղաքներում։ Եվ մեկ կինոթատրոն Լա Վալտե-դո-Վար, փոքրիկ քաղաքում։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան Դեր
1949 Զուավի տաբատը (կարճամետրաժ) À la culotte de zouave ԱյոY ԱյոY
Նոր թշվառը (կարճամետրաժ) Les nouveaux misérables ԱյոY
1950 Խողովակների շունը (կարճամետրաժ) Pipe chien ԱյոY ԱյոY
Մենք խնդրում ենք, մի ավազակ On demande un bandit ԱյոY
Մալդոննե (կարճամետրաժ) Maldonne ԱյոY ԱյոY
Երգերը թռչում են (կարճամետրաժ) Les chansons s'envolent ԱյոY ԱյոY
La légende de Terre-Blanche ԱյոY ԱյոY
Արվեստը լինելով միջնորդ (կարճ) L'art d'être courtier ԱյոY
1951 Սեղան վտիտ էակների համար La Table-aux-Crevés ԱյոY
1952 Արգելված պտուղ Le fruit défendu ԱյոY ԱյոY
1953 Հանրության թիվ մեկ թշնամին L'ennemi public n° 1 ԱյոY
Կառնավալ Carnaval ԱյոY
Հացավաճառը Վիպորգից Le boulanger de Valorgue ԱյոY
1954 Հինգ ոտքեր ոչխար Le Mouton à cinq pattes ԱյոY ԱյոY
1955 Աննշան մարդիկ Des gens sans importance ԱյոY ԱյոY
1956 Փարիզ, Պալաս հյուրանոց Paris, Palace Hôtel ԱյոY ԱյոY
Մարդիկ նշանակություն չունեն Des gens sans importance ԱյոY ԱյոY
1957 Գեղեցկուհին Une manche et la belle ԱյոY ԱյոY
1958 Մաքսիմա Maxime ԱյոY
1959 Զինվորը և կովը La vache et le prisonnier ԱյոY ԱյոY
Մեծ պետը Le grand chef ԱյոY ԱյոY
1960 Ֆրանսուհին ու սերը La française et l'amour ԱյոY
1961 Առյուծները ազատության մեջ Les lions sont lâchés ԱյոY
Նախագահը Le président ԱյոY ԱյոY
1962 Կապիկը ձմռանը Un singe en hiver ԱյոY ԱյոY Գերմանացի սպա
1963 Մեղեդին նկուղից Mélodie en sous-sol ԱյոY
1964 Ուիքենդ օվկիանոսի ափին Week-end à Zuydcoote ԱյոY ԱյոY
Հարյուր հազար դոլար արևի տակ Cent mille dollars au soleil ԱյոY ԱյոY
1967 25-րդ ժամը La vingt-cinquième heure ԱյոY ԱյոY
1968 Ճակատամարտ Սան Սեբաստիանում La bataille de San Sebastian ԱյոY
1969 Սիցիլիական կլան Le clan des Siciliens ԱյոY ԱյոY ԱյոY
1971 Գողություն Le casse ԱյոY ԱյոY ԱյոY
1973 Օձը Le serpent ԱյոY ԱյոY
1975 Սարսափ քաղաքի վրա Peur sur la ville ԱյոY ԱյոY
1976 Իմ թշնամու դին Le corps de mon ennemi ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY Կայարանի խոսնակի ձայն
1979 և ...ինչպես Իկարը I comme Icare ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY Հեռուստահսկողության տեղնիկ
1982 Հազար միլիարդ դոլար Mille milliards de dollars ԱյոY ԱյոY ԱյոY
1984 Արկածախնդիրները Les morfalous ԱյոY ԱյոY ԱյոY Ռադիոհաղորդավարի ձայն
1991 Մայրիկ Mayrig ԱյոY ԱյոY
1992 Պարադի փողոց, տուն 588 588 rue paradis ԱյոY ԱյոY ԱյոY Քահանա Հայկական եկեղեցում
1993 Մայրիկ (սերիալ) Mayrig ԱյոY ԱյոY

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակ

Անրի Վերնոյն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ, բայց ամենամեծ մրցանակն Հայ և Ֆրանսիացի ժողվրդների սերն է հանդեպ նրա արվեստի։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա անդամ է։ Այսպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակն՝

Aquote1.png Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է Aquote2.png


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կինոփառատոն Առաջադրման անվանակարգ Առաջադրված Արդյունք
1954 Լոկառնո ֆիլմերի միջազգային փառատոն Հինգ ոտքերով ոչխար Հաղթանակ
1956 Կինոարվեստի ամերիկայն ակադեմիա Լավագույն սցենար Հինգ ոտքերով ոչխար Առաջադրված
1964 Կաննի կինոփառատոն Հարյուր հազար դոլար արևի վրա Առաջադրված
Ալան Պոեի կինոմրցանակ Լավագույն արտասահմանյան ֆիլմ Մեղեդին նկուղից Հաղթանակ
1980 Սեզար կինոմրցանակ Լավագույն ֆիլմ և ...ինչպես Իկարը Առաջադրված
Լավագույն սցենար և ...ինչպես Իկարը Առաջադրված
1991 Կինոյի ազգային ակադեմիա, Ֆրանսիա Մայրիկ ֆիլմ Հաղթանակ
1996 Սեզար կինոմրցանակ Կինոյում ունեցած ներդրման համար Բոլոր ֆիլմերն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118841815 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. «Այսօր աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի հիշատակի օրն է»: Հայ Հանճարներ: Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
  6. «Հայոց ցեղասպանությանը նվիրված հին ու նոր ֆիլմերի ցանկ»: BlogNews: Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
  7. «Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվականակոչվել է Անրի Վերնոյի անունով»: Հայերն Այսօր: Վերցված է՝ 29 Հունիսի 2015:
  8. «Մարսելում կբացվի Անրի Վերնոյի հրապարակը»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015:
  9. «Երևանում Անրի Վերնոյի անունով փողոց կլինի»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015:
  10. «Երևանում Անրի Վեռնոյի անունով փողոց կոչվեց»: ԱրմենՊրես: Վերցված է՝ 30 Հունիսի 2015:
  11. «Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Անրի Վեռնոյի անունը կրող փողոցը»: Ազատություն Ռադիոկայան: Վերցված է՝ 30 Հունիսի 2015:
  12. «Անրի Վերնոյի փողոց Ֆրանսիական, Սաինտ Գալես»: www.streetdir.com: Վերցված է՝ 30 Հունիսի 2015:
  13. «Անրի Վերնոյի անավն փողոց Ֆրանսիական Պերպիգոնա քաղաքում»: Kompass.com: Վերցված է 30 Հունիսի 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական