Երկնային ամպրոպ (ֆիլմ, 1965)
Երկնային ամպրոպ ֆր.՝ Le Tonnerre de Dieu | |
---|---|
«Երկնային ամպրոպ» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Ֆրանսիա Իտալիա Գերմանիա |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Դենի դե լա Պատալիեր[1][2] |
Պրոդյուսեր | Ռայմոն Դանոն |
Սցենարի հեղինակ | Դենի դե լա Պատալիեր և Պասկալ Ժարդեն[3] |
Դերակատարներ | Անդրե Դալիբեր, Դանիել Սեկալդի, Էդուար Ֆրանկոմ, Ֆրանկ Մորիս, Ժորժ Ժերե, Hélène Tossy?, Ժան Գաբեն, Léa Gray?, Լիլի Փալմեր, Լուի Արբեսիե, Միշել Մերսիե, Պոլ Ֆրանկյոր, Պոլ Պավել, Ռոբերտ Հոսեյն, Էմմա Դանիելի, Էլեն Շվիրս և Նինո Վինիելլի |
Օպերատոր | Մարսել Գրինյոն |
Երաժշտություն | Ժորժ Կառվարենց |
Մոնտաժ | Կլոդ Դյուրան |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Նանտ |
Կինոընկերություն | Fida Cinematografica |
Տևողություն | 91 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 94484 |
«Երկնային ամպրոպ» (ֆր.՝ Le Tonnerre de Dieu ), Ֆրանսիա-Իտալիա-Գերմանիա համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1965 թվականին։ «Երկնային ամպրոպի» ռեժիսոր Դենի Դենի դը Լա Պատելիերը ֆիլմը ստեղծել է ըստ Բեռնար Կլավելի «Ով է ինձ հաղթում» վեպի մոտիվների։ Կատակերգության երաժշտության հեղինակը հայազգի Ժորժ Կառվարենցն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերունի Լեանդր Բրասակը նախկին իրավաբան է, իսկ այսօր գյուղական արտասովոր անասնաբույժ է, հարբեցող և մարդատյաց։ Նա իր կնոջ՝ Մարիի հետ բնակվում է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը։ Մարին դեռ վաղուց է համակերպվել ամուսնու տարօրինակություններին։ Նա զբաղվում է ձիաբուծությամբ և ապաստան է տալիս թափառող շներին։
Մի անգամ Բրասակը նավահանգստային գինետանը հանդիպում է Սիմոնա Լեբուշեին, երիտասարդ թեթևաբարո մի աղջկա։ Լեանդրը, չհասկանալով, թե ինչ է անում, աղջկան տանում է իր տուն։
Չնայած այն հանգամանքին, որ Սիմոնան և Բրասակի անզավակ կինը արագորեն մտերմանում են միմյանց հետ, այդ խաղաղ մթնոլորտը արագորեն փոխվում է ու առանձնատանը շուտով սկսում է տիրել բարդ իրավիճակ։ Սիմոնայի պոռնկապահ Մարսելը փորձում է բռնի ուժով վերադարձնել նրան։ Անասնաբույժի հարևանները հայտնում են ոստիկանությանը այն մասին, որ Բրասակը տանը մարմնավաճառուհու է պահում։ Արդյունքում վերջինս կարողանում է դուրս գալ բոլոր դժվարություններից` օգտվելով սեփական շներից և նախկին ուսումնակից ընկերոջից, որը դարձել է նախարար։
Միաժամանակ գեղեցկուհի Սիմոնայի հետ ծանոթանում է Ռոժեն` Բրասակի հարևանը։ Վերջիններիս միջև սիրավեպ է ծավալվում, որը, ըստ նրանց, ծածուկ են պահում Բրասակից ու նրա կնոջից։ Ի վերջո Ռոժեն որոշում է հայտնել Բրասակին իր ու Սիմոնեի սիրո պատմության և այն մասին, որ երեխա են սպասում։ Այդ նորությունը Բրասակին դուրս է հանում միզանտրոպից` մարդատյացության թմբիրից և նա ուրախանում է, որ շուտով «պապիկ» է դառնալու։ Ուրախությամբ գլխավոր հերոսը մի ամբողջ խանութ իրեր է գնում նորածնի համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ժան Գաբեն | Լեանդր Բրասակ |
Միշել Մերսյե | Սիմոնա Լեբուշե |
Լիլի Փալմեր | Մարի Բրասակ |
Ռոբեր Հոսեյն | Մարսել |
Ժորժ Ժորժ | Ռոժե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0059823/
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկնային ամպրոպ» ֆիլմը Afisha.ru կայքում
- «Երկնային ամպրոպ» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկնային ամպրոպ» ֆիլմը Cinémathèque de Bretagne կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1965 ֆիլմեր
- Գերմանական կինոկատակերգություններ
- Գրքերի էկրանավորումներ
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական կինոկատակերգություններ
- Իտալական ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 1960-ականների ֆրանսերեն ֆիլմեր