Լիլի Փալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Փալմեր
գերմ.՝ Lilli Palmer
Ծնվել էմայիսի 24, 1914(1914-05-24)[1][2][3][…]
ԾննդավայրՊոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունվարի 27, 1986(1986-01-27)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Գերմանիա և  Շվեյցարիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, վիպասան և ինքնակենսագիր
Ամուսին(ներ)Ռեքս Հարիսոն[5] և Carlos Thompson?
Երեխա(ներ)Քերի Հարիսոն[6]
Պարգևներ և մրցանակներ

Լիլի Փալմեր (անգլ.՝ Lilli Palmer,մայիսի 24, 1914(1914-05-24)[1][2][3][…], Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հունվարի 27, 1986(1986-01-27)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] ), գերմանացի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Մարի Պայզերը ծնվել է 1914 թվականի մայիսի 24-ին պրուսական Պոզնանի քաղաքում ՝ բժիշկ Ալֆրեդ Պայզերի և Ռոզա Լիսմանի[7]՝ ավստրիացի թատերական դերասանուհու ընտանիքում։ Երբ Լիլին չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, որտեղ հաստատվել է Շառլոտենբուրգի շրջանում։ Այնտեղ էլ Լիլին տարվել է թատրոնով և սկսել ուսումնասիրել դրաման, իսկ 1933 թվականին, երբ նացիստները իշխանության եկան, նրա ընտանիքը փախել է Փարիզ[8]։

Լիլիի կարիերան սկսվել է կաբարում, որտեղ նրան նկատել է բրիտանացի գործակալներից մեկը և պայմանագիր առաջարկել «Gaumont-British» ստուդիայում։ Նրա առաջին ելույթը կայացել է 1935 թվականին և հաջորդ տասնամյակում նա ակտիվորեն շարունակել է նկարահանվել Բրիտանական ֆիլմերում։

1943 թվականին Լիլին ամուսնացել է դերասան Ռեքս Հարիսոնի հետ և 1945 թվականին նրա հետ տեղափոխվել Հոլիվուդ։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել «Warner Bros.» ընկերության հետ և շուտով հայտնվել մի քանի ֆիլմերում, ներառյալ «թիկնոց և դաշույն» (1946) և «մարմին և հոգի» (1947)։ Նա նաև պարբերաբար հայտնվել է թատերական բեմում, իսկ 1951-ին եղել է սեփական հեռուստատեսային շոուի հաղորդավար։ 1950-ականների սկզբին Փալմերը և Հարիսոնը միասին հայտնվել են Բրոդվեյի «զանգ, գիրք և մոմ» պիեսում, իսկ ավելի ուշ գլխավոր դերերը կատարել են «Մահճակալ» (1952) ֆիլմում։ Ռեքսը բազմիցս փոխել է Լիլին և արդյունքում 1956-ին ամուսնալուծվել է։ Այս ամուսնությունից Լիլին ունեցել է Ռեքս Քերի Ալֆրեդ Հարիսոնին, որը ծնվել է 1944 թվականին։

1954 թվականին Փալմերը վերադարձել է Գերմանիա, որտեղ սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Նա շարունակում էր իր կարիերան նաև ԱՄՆ-ում ։ Հետագա տարիներին նա հայտնվել է այնպիսի ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են «Իր հաճելի ընկերությունում» (1961) և «սպիտակ ձիերի հրաշալի փրկությունը» (1963)։ 1986 թվականին Լիլին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Պետրոս Մեծ» սերիալում ունեցած դերի համար, որը վերջինն էր նրա կարիերայում։

1958 թվականին Լիլին ամուսնացել է արգենտինացի դերասան Կառլոս Թոմփսոնի հետ, որի հետ մնացել է մինչև իր մահը։ Լիլի Փալմերը մահացել է 1986 թվականի հունվարի 27-ին Լոս Անջելեսում՝ 71 տարեկանում։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար նա հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնագիր անվանում Դեր
1936 ֆ «Գաղտնի գործակալ» Secret Agent Լիլի
1940 ֆ «Յոթ բանալիների դուռ» The Door with Seven Locks Ջան Լենսդաուն»
1943 ֆ «Ուժեղ սեռ» The Gentle Sex Էռնա Դեբրուսկի
1946 ֆ «Թիկնոց և դաշույն» Cloak and Dagger Ջինա
1946 ֆ «Զգուշացեք խղճահարությունից» Beware of Pity Էդիտ Կեկեշալվա
1947 ֆ «Մարմին և հոգի» Body and Soul Պեգ Բորն
1952 ֆ «Անկողին» The Four Poster Էբի Էդվարդս
1954 ֆ «Հրավառություն» Feuerwerk Իդունա
1956 ֆ «Անաստասիա» Anastasia — Die letzte Zarentochter Աննա Անդերսոն
1958 ֆ «Մոնպարնաս, 19» Les Amants de Montparnasse Բեատրիս
1958 ֆ «Համազգեստով աղջիկը» Mädchen in Uniform Էլիզաբեթ Բետբրունգ
1958 ֆ «Կյանքը երկուսով» La Vie à deux Ստարենբերգ
1961 ֆ «Նրա հաճելի ընկերությունում» The Pleasure of His Company Քեյթ
1963 ֆ «Սպիտակ ձիերի հրաշալի փրկությունը» Miracle of the White Stallions Վեդենա
1965 ֆ «Արբալետ» օպերացիա Operation Crossbow Ֆրիդա
1965 ֆ «Երկնային» Le Tonnerre de Dieu Մերի Բրասաք
1966 ֆ «Կարմիր աստղերով երկու աղջիկ» Zwei Girls vom Roten Stern Օլգա Նիկոլաևա
1966 ֆ «Հոր ուղևորություն» Le Voyage du père Իզաբելա
1972 ֆ «Քամո մյուս կողմը» The Other Side of the Wind Զառա Վալեսկա
1974 ֆ «Լոտան Վայմերում» Lotte in Weimar Լոտտա
1978 ֆ «Բրազիլիայից տղաներ» The Boys from Brazil Լիբերման
1985 ֆ «Հոլքրոֆթի կտակը» The Holcroft Covenant Ալթեն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1938 Starlight դրվագ՝ «Ռիչարդ Հերն»
1938 S-s-s-h! The Wife! Կին Կարճ
1949 Suspense Ջուլիա Դրվագ՝ «Սպանություն կոմիքսում»
1950 The Philco-Goodyear Television Playhouse Մոլլի
1952 Lux Video Theatre Նենսի Դրվագ՝ «Երեք ժամ ինքնաթիռների միջև»
1952 Omnibus Աննե Բոլեյն Դրվագ՝ «Աննա Բոլեյնի դատավարությունը»
1953 The United States Steel Hour Քրիստալ
1954 Four Star Playhouse Լավրենսե
1972–1979 Eine Frau bleibt eine Frau Վարիոուս 5 դրվագ
1974 The Zoo Gang 6 դրվագ
1974 Derrick Մարթա Դրվագ՝ «Ջոհաննա»
1984 The Love Boat Լիլի 2 դրվագ
1986 Peter the Great Նատալյա Փոքր սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lilli Palmer (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118591452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Kindred Britain
  6. Lundy D. R. The Peerage
  7. http://knerger.de/html/palmerlischauspieler_166.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. https://lillipalmer.jimdofree.com/lillis-familie/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆիլմագրություն

գերմանական ազգային գրադարանում ցանկ

որոշ կենսագրական տվյալներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Փալմեր» հոդվածին։