Ժան Կարմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Կարմե
ֆր.՝ Jean Carmet
Jean Carmet Césars.jpg
Ծնվել էապրիլի 25, 1920(1920-04-25)
ԾննդավայրBourgueil
Մահացել էապրիլի 20, 1994(1994-04-20)[1][2][3][4] (73 տարեկանում)
Մահվան վայրՍևր
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ժան Գաբրիել Էդմոն Կարմե ապրիլի 25, 1920(1920-04-25), Bourgueil - ապրիլի 20, 1994(1994-04-20)[1][2][3][4], Սևր (ֆր.՝ Jean Gabriel Edmond Carmet), ֆրանսիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Կարմեն իր արտիստական կարիերան սկսել է՝ դերակատարումներով հանդես գալով թատրոնում, ապա, 1940-ական թվականների սկզբներից նախընտրել է նկարահանվել կինոյում: Հիմնականում խաղացել է կատակերգական դերեր, թեև օժտված էր նաև դրամատիկական ակնառու տաղանդով: Նկարահանվել է ավելի քան երկու հարյուր կինոնկարներում: Հայրենի Ֆրանսիայում նա վաղուց ի վեր սիրված կոմիկ դերասանի համբավ էր վայելում, իսկ միջազգային ճանաչման հիմքը դրվեց 1976 թվականին նկարահանված «Սև-սպիտակը՝ գույնի մեջ» կինոնկարում խաղացած ֆրանսիացի գաղութաբնակի դերով, որի համար արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին: Միջազգային համբավի տարածմանը նպաստեցին բարձրահասակ շիկահերի մասին կինոռեժիսոր Իվ Ռոբերի նկարահանած երկու կինոնկարներում գլխավոր հերոսի անհոգ ընկերոջ՝ Մորիսի, Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» նշանավոր վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում Պլանշեի, Իվ Բուասեի «Դյուպոն Լաժուա»-ում մըսյե Լաժուայի և բազմաթիվ այլ դերերի վարպետ կատարումները:

Ժան Կարմեն նկարահանվել է այնպիսի նշանավոր կինոռեժիսորների ֆիլմերում, ինչպես՝ Ժան Ռենուարը, Քրիստիան-Ժակը, Լուիս Բունյուելը, Բերտրան Բլիեն, Կլոդ Շաբրոլը... Երկրորդական դերերի տպավորիչ կատարումների համար նա երկու անգամ արժանացել է Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի Սեզար մրցանակի, մի շարք անգամներ այդ մրցանակին է ներկայացվել ոչ միայն երկրորդական, այլև գլխավոր դերակատարումների համար: Իսկ 1994 թվականին, ի նշանավորումն կինոյում կատարած ստեղծագործական բեղմնավոր աշխատանքի 50-ամյակի, նրան շնորհվել է հատուկ Սեզար կինոմրցանակ:

Դրանից մի քանի ամիս անց՝ ապրիլի 20-ին, 73 տարեկան հասակում նա կնքեց իր մահկանացուն: Թաղվել է Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանը: Հուղարկավորողների թափորի մեջ էին ֆրանսիական կինոյի ականավոր գործիչներ Միշել Սեռոն, Ժերար Դեպարդիեն, Միշել Գալաբրյուն, Ժան Լեֆևրը, Ռոբեր Օսեյնը, Բերտրան Բլիեն, Ժան-Կլոդ Բրիալին, Ֆրանսիս Վեբերը, Իվ Ռոբերը, Կլոդ Շաբրոլը և շատ ու շատ ուրիշներ:

Ժան Կարմենի հիշատակը հավերժացնելով՝ նրա անունով են կոչել իր ծննդավայր Բուրգեյում մեկական թատրոն և պողոտա:

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Կնոկ (կամ՝ Դոկտոր Կնոկ)
  • 1952 — Նրանք հինգն էին / Ils étaient cinq
  • 1952 — Պարոն Լեգինյոնը
  • 1952 — Պարոն Տաքսի
  • 1952 — Հրաժեշտի անտառը / La Forêt de l’adieu
  • 1953 — Կեսգիշեր... Բերսիի առափնյան / Minuit quai de Bercy
  • 1953 — Խրախճանք գինետներում (կամ՝ Մեծ դուքսերի արշավանքը)/ La Tournée des grands ducs
  • 1955 — Բարի օր, ժպի՛տ
  • 1956 — Պստիկները պարզամիտի մոտ
  • 1959 — Օ՜, ի՛նչ մամբո է... / Oh! Qué mambo!
  • 1959 — Բաբետան կռիվ է գնում / Babette s’en va-t-en guerre
  • 1961 — Երեք հրացանակիրներ
  • 1961 — Չքնաղ ամերիկուհին
  • 1962 — Սատանան և տասը պատվիրանները
  • 1963 — Մեղեդին՝ ներքնահարկից
  • 1963 — Ծույլերի տոնավաճառը / La Foire aux cancres
  • 1964 — Առա՛ջ, Ֆրանսիա / Allez France!
  • 1964 — Սպասասրահ / Les pas perdus
  • 1967 — Ապուշը Փարիզում / Un idiot à Paris
  • 1967 — Երանելի Ալեքսանդրը
  • 1969 — Ոսկի այրին / Une veuve en or
  • 1969 — Օվերնցին և ավտոբուսը
  • 1970 — Չի խմում, չի ծխում, թմրանյութեր չի ընդունում, բայց խոսում է
  • 1970 — Ալֆրեդի դժբախտությունը
  • 1970 — Հատում
  • 1971 — Գիշերադեմին
  • 1971 — Ժան Ռենուարի փոքրիկ թատրոնը / Le Petit Théâtre de Jean Renoir
  • 1972 — Ցմահ ռենտա / Le Viager
  • 1972 — Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը
  • 1972 — Բուրժուազիայի համեստ հմայքը
  • 1974 — Բարձրահասակ շիկահերի վերադարձը
  • 1974 — Դյուպոն Լաժուա
  • 1974 — Ինչպես հաջողել, երբ հիմար ու լացկան ես / Comment réussir quand on est con et pleurnichard
  • 1974 — Սավանը չունի գրպան / Un linceul n’a pas de poches
  • 1977 — Յոթերորդ վաշտը լուսնալույսի տակ / La Septième Compagnie au clair de lune
  • 1977 — Ալիսա, կամ՝ Վերջին փախուստը / Alice ou la Dernière Fugue —
  • 1978 — Վիոլետա Նոզիե / Violette Nozière
  • 1979 — Սառը խորտիկներ
  • 1980 — Բանկիրուհին / La Banquière
  • 1980 — Տղամարդու գործ / Une affaire d’hommes
  • 1980 — Տուրի քահանան / Le Curé de Tours
  • 1981 — Չափազանց ուժեղ սեր
  • 1981 — Կաղամբապուր
  • 1982 — Գի դը Մոպասան / Guy de Maupassant
  • 1982 — Թշվառները / Les Misérables
  • 1986 — Փախստականներ
  • 1986 — Հետևեք իմ հայացքին / Suivez mon regard
  • 1988 — Մանժկլու / Mangeclous
  • 1989 — Անակնկալ հյուրը / L’Invité surprise
  • 1990 — Իմ մոր ամրոցը
  • 1991 — Շնորհակալություն, կյա՛նք / Merci La Vie
  • 1991 — Սպիտակ թագուհին / La Reine blanche
  • 1992 — Տհասների պարահանդեսը / Le Bal des casse-pieds
  • 1993 - Ժերմինալ

Կինոմրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 - 7 d'Or - Օնորե դը Բալզակի «Էժենի Գրանդե» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում դերակատարման համար
  • 1994 - Սեզար՝ որպես պատվո մրցանակ Honorary César Award
  • 1992 - Սեզար՝ Բերտրան Բլիեի «Շնորհակալություն, կյա՛նք» ֆիլմում տղամարդու երկրորդական դերի լավագույն կատարման համար
  • 1983 - Սեզար՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հիման վրա Ռոբեր Օսեյնի նկարահանած ֆիլմում տղամարդու երկրորդական դերի՝ Տենարդիեի դերի լավագույն կատարման համար

Անվանակարգեր, որոնցում ներկայացվել է մրցանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - César Award for Best Actor for the film Miss Mona
  • 1987 - César Award for Best Actor in a Supporting Role for the film Les Fugitifs
  • 1979 - César Award for Best Actor for the film Le sucre
  • 1979 - César Award for Best Actor in a Supporting Role for the film Le sucre

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131412744 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]