Ծնվել է Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1938-1940 թվականներին աշխատել է Երևանի Մատենադարանում։ 1940-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1956 թվականներին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը։ Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939 թվականին։ Ռուսերեն լույս է տեսել Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958)[3]։ Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Մահացել է Երևանում 1975 թ. ապրիլի 17-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։