Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 2
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 2
- մ.թ.ա. 31 թ. – տեղի ունեցավ Ակցիումի ճակատամարտը։
- 1945 թ. – ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
- 1945 թ. – Վիետնամն իրեն հայտարարեց անկախ հանրապետություն։
- 1969 թ. – առաջին անգամ օգտագործվեց համացանցը, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում իրար միացվեցին մի քանի համակարգիչ։
- 1973 թ. – մահացել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակը (ծն. 1892 թ.)։
- 1989 թ. – ծնվել է Ալեշանդրե Պատոն, բրազիլացի ֆուտբոլիստ։
- 1991 թ. – Արցախի Հանրապետությունն անկախացավ ԽՍՀՄ-ից։
- 1997 թ. – մահացել է Վիկտոր Ֆրանկլը, ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերապիայի հիմնադիրը (ծն. 1905 թ.)։
- 2008 թ. – թողարկվեց Գուգլ Քրոմ դիտարկիչը։