Աստրախանի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Աստրախանի դրամատիկական թատրոն
Астраханский драматический театр
Astrakhan dramatic theatre.jpg
Տեսակթատրոն
ՏնօրենԳալինա Կամիխինա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըԱստրախան, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 12, 1810 թ
Նախկին անվանումներՍերգեյ Կիրովի անվան թատրոն (1940 թ)
Գլխավոր ռեժիսորՍտանիսլավ Տայուշև
Dramatic Theatre (Astrakhan) Վիքիպահեստում

Աստրախանի դրամատիկական թատրոն (ռուսերեն՝ Астраханский драматический театр), դրամատիկական թատրոն Աստրախան քաղաքում, Ռուսաստան։ Հիմնադրվել է 1810 թվականին։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը Շելգունով փողոցից

Հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թատրոնը հիմնադրվել է 1810 թվականի դեկտեմբերի 12-ին։ Այդ օրը առևտրական Տոկարևի շենքում, որը հարմարեցված էր հանդիսատեսի համար, բեմադրվեց առաջին ներկայացումը։ Թատրոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը նախկին ենթապորուչիկ Անդրեյ Գրուզինովն էր։ Թատրոնի գոյության առաջին տարվա ընթացքում բեմադրվել է 46 ներկայացում։ Խաղացանկի մեջ ընդգրկվել են Դենիս Ֆոնվիզինի, Պիեռ Բոմարշեի, Մոլիերի, Կնյաժնինի պիեսները։ Առաջին իսկ օրից թատրոնը նշանակալի տեղ զբաղեցրեց քաղաքի մշակութային և հասարակական կյանքում։ Նույնիսկ քաղաքում 1830-1833 թթ տարածված ծաղիկի և խոլերայի համաճարակը, որի պատճառով արգելված էր մուտքը դեպի քաղաք, չազդեց թատրոնի աշխատանքի վրա[1]։

Ն. Պլոտնիկովի կառուցած թատրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում թատրոնի շենքը հնանում է և դառնում ոչ պիտանի։ Նոր շենքի կառուցման աշխատանքներով զբաղվում է Նիկոլայ Պլոտնիկովը։

1877 թվականին նա հայտարարում է հանրային կառավարմանը իր՝ Աստրախանում իր հաշվին քարե ձմեռային թատրոն կառուցելու մտադրության մասին։ Նախագծի հեղինակը քաղաքի ճարտարապետն էր, իսկ շինարարական աշխատանքներին հետևում էր Մակարովը։

1889 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ նոր թատրոնի բացումը։ Իր ողջ պատմության ընթացքում թատրոնը հանդիսացել է Աստրախանի մշակութային կենտրոնը։ Թատրոնում բեմադրվել են Ալեքսանդր Գրիբոեդովի, Ալեքսանդր Օստրովսկու, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Ուիլյամ Շեքսպիրի, Կառլո Գոլդոնիի պիեսները։

Թատրոնում տարբեր տարիներին հանդես են եկել նշանավոր դերասաններ Մարիա Երմոլովան, Գլիկերիա Ֆեդոտովան, Մարիա Սավինան, Վերա Կոմիսարժևսկայան, Լեոնիդ Սոբինովը, Ֆեոդոր Շալյապինը, Պավել Օրլենևը, Լյուդմիլա Մաքսակովան, Իվան Լավրովը, Միլաշկինան, ժամանակակիցներ Օլեգ Ստրիժենովը, Լյուդմիլա Չուրսինան, Ալեքսանդր Ֆատյուշինը, Վլադիմիր Ստեկլովը, Վլադիմիր Մենշովը և այլն։

Թատրոնը խորհրդային տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին թատրոնը կոչվել է Սերգեյ Կիրովի անունով։

1950-ական թվականներին թատրոնը ղեկավարել է Լ. Սամբորսկին։

Թատրոնը վերջին տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վ. Ալեքսանդրուշկինը։ Նրա գալով թատրոնի խաղացանկը հարստացավ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով՝ Վ. Կռիլենկոյի «Վիրավորները» (1984), Կոնստանտին Սիմոնովի «Հայրենիքի ծուխը» (1985) և այլն։ 1990-ական թվականներին թատրոնը փակվեց վերանորոգման նպատակով, և դերասաններն ստիպված էին աշխատել տարբեր բեմերում։

1997 թվականին, երբ Ն. Շիրյաևը դարձավ գեղարվեստական ղեկավարը, թատրոնի խաղացանկը վերանայվեց։ Կրկին հայտնվեցին դասական հեղինակների պիեսները՝ Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ», Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը»։ Թատերախումբը ևս թարմացվեց (Ն. Անտոնենկո, Ս. Շտուկին, Յու. Դաուտովա, Վ. Կուրմաշով, Գ. Պիվովարովա), հավաքվեց նոր թատերախումբ ստուդիայի շրջանավարտներից։ Բեմադրվեցին Ստեփան Լոբոզյորովի «Ընտանեկան նկար օտարի հետ», Գ. Գազդանովի վեպի հիման վրա Ալեքսանդր Վոլֆի կողմից բեմադրված «Ուրվական», Սամուիլ Մարշակի «Տարվա ամիսներ» («Տասներկու ամիս») ստեղծագործությունները։

1998 թվականին, 40 տարվա մեջ առաջին անգամ, թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Մոսկվայում, և ջերմ ընդունելության արժանացավ մոսկովյան հանդիսատեսի կողմից։

2008 թվականի նոյեմբերի 17-ին ավարտվեց թատրոնի մեծածավալ վերանորոգումը՝ Աստրախանի տարելիցի տոնակատարության շրջանակներում[2]։

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ թատերախմբում ընդգրկված են մոտ 20 դերասաններ։ Նրանց թվում է ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Չերնիցկին[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]