Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 19
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 19

- 1906 թ. – ծնվել է Արտաշես Շահինյանը, հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ (մահ. 1978 թ.)։
- 1909 թ. – ստեղծվեց «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը։
- 1944 թ. – լույս տեսավ ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթի առաջին համարը։
- 1946 թ. – սկսվեց Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև։
- 1964 թ. – ծնվել է Արվիդաս Սաբոնիսը, լիտվացի նշանավոր բասկետբոլիստ, աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ», ՖԻԲԱ-ի փառքի սրահի անդամ։
- 1996 թ. – մահացել է Մարչելո Մաստրոյանին, իտալացի ճանաչված դերասան (ծն. 1924 թ.)։
- 1997 թ. – տեղի ունեցավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան, որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը՝ ստանալով 11 Օսկար։
- 2004 թ. – մահացել է Ռենատա Տեբալդին, իտալացի ճանաչված օպերային երգչուհի (ծն. 1924 թ.)։