Կաղապար:Այսօր/Հունիսի 15
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 15
- 1215 թ. – Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը՝ ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։
- 1899 թ. – ծնվել է Երվանդ Քոչարը, նշանավոր հայ նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (մահ. 1979 թ.)։
- 1915 թ. – Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը, իսկական անուն ազգանունը՝ Մատթես Սարգիսյան, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ (ծն. 1863)։
- 1935 թ. – տեղի ունեցավ առաջին հայկական հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» պրեմիերան։
- 1954 թ. – ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն։
- 1996 թ. – մահացել է Էլլա Ֆիցջերալդը, ամերիկացի հայտնի ջազային երգչուհի (ծն. 1917 թ.)։
- 2005 թ. - Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։
- 2006 թ. – ընդունվեց Հայաստանի զինանշանը։