Կաղապար:Այսօր/Հուլիսի 2
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 2
- 1830 թ. – ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
- 1833 թ. – մահացել է Ղուկաս Ինճիճյանը, հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1758 թ.):
- 1860 թ. – հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
- 1961 թ. – ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը, ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899 թ.):
- 1977 թ. – մահացել է Վլադիմիր Նաբոկովը, ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծն. 1899 թ.):
- 1994 թ. – սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ (ծն. 1963 թ.):
- 1997 թ. – սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
- 2002 թ. – ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: