Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1809 թ. – ծնվել է Խաչատուր Աբովյանը , հայ ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը (անհետացել է 1848 թ.):
1920 թ. – ծնվել է Անրի Վերնոյը , ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ (ֆիլմ)» , մահ. 2002 թ.):
1922 թ. – ծնվել է Գրիգոր Գուրզադյանը , հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ. 2014 թ.):
1951 թ. – ծնվել է Ռաֆայել Վահանյանը , հայ շախմատիստ :
1964 թ. – շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:
1980 թ. – մահացել է Մուշեղ Գալշոյանը , հայ ճանաչված գրող (ծն. 1933 թ.):
1981 թ. – ստեղծվեց «Մետալիկա » ամերիկյան ռոք խումբը:
1997 թ. – տիեզերք թռավ «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը, Սատուրն մոլորակի հետազոտության համար, այն ներկայումս գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
1998 թ. – մահացել է Ռոլֆ Հակոբը , ծագումով հայ, գերմանացի դիրիժոր (ծն. 1908 թ.):
2006 թ. – մահացել է Վարդուհի Վարդանյանը , հայ երգչուհի (ծն. 1976 թ.):