Կաղապար:Այսօր/Մարտի 16
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մարտի 16

- 37 թ. - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։
- 1521 թ. - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։
- 1789 թ. - ծնվել է Գեորգ Օհմը, գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը (մահ. 1854 թ.)
- 1859 թ. - ծնվել է Ալեքսանդր Պոպովը, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ. 1906)։
- 1906 թ. - ծնվել է Թամարա խանումը, հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ. 1991 թ.)։
- 1935 թ. - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական գերմանիայի բանակը։
- 1936 թ. - ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ամերիկահայ գյուտարար։
- 1968 թ. - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։
- 1995 թ. - Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
- 2017 թ. - մահացել է «Հաց բերողը»։