Կաղապար:Այսօր/Մայիսի 8
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 8
Հայաստանում նշվում է երկրապահի օրը։
- 1492 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը Ժաննա դ'Արկի գլխավորությամբ ազատագրում Օռլեանը։
- 1541 թ. – իսպանացի ծովագնաց և կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոն հայտնագործեց Միսսիսիպի գետը։
- 1851 թ. – ծնվել է Եղիա Տեմիրճիպաշյանը, արևմտահայ արձակագիր, բանաստեղծ (մահ. 1908 թ.)։
- 1880 թ. – մահացել է Գյուստավ Ֆլոբերը, ֆրանսիացի գրող, «Տիկին Բովարի» նշանավոր վեպի հեղինակ (ծն. 1821 թ.)։
- 1902 թ. – Մարտինիկա կղզում Մոն Պելե լեռան հրաբխային ժայթքման հետևանքով մահացավ ավելի քան 20 000 մարդ։
- 1903 թ. – մահացել է Պոլ Գոգենը, ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ (ծն. 1848)։
- 1945 թ. – հաստատվեց ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։
- 1975 թ. – ծնվել է Էնրիկե Իգլեսիասը, իսպանացի ճանաչված երգիչ, նշանավոր երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին։
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։