Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 31
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 31

- 1621 թ. – Երեսնամյա պատերազմի ժամանակ Չեխիայի Նիկոլսբուրգ քաղաքում հրադադարի պայմանագիր կնքվեց։
- 1948 թ. – ծնվել է Դոննա Սամմերը, ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող (մահ. 2012 թ.)։
- 1968 թ. – առաջին գերձայնային ինքնաթիռ «Տու-144»-ով թռիչք կատարվեց։
- 1980 թ. – մահացել է Ռաուլ Ուոլշը, ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը (ծն. 1887 թ.)։
- 1990 թ. – մահացել է Վասիլի Լազարևը, խորհրդային տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս (ծն. 1928 թ.)։
- 1994 թ. – ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսեցին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը։
- 1999 թ. – Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց և Վլադիմիր Պուտինը դարձավ նախագահ։
- 2009 թ. – մահացել է Միքայել Վարդանովը, հայազգի ռեժիսոր վավերագրական կինոյի վարպետ, օպերատոր և սցենարիստ (ծն. 1937 թ.)։