Կաղապար:Այսօր/Հունիսի 6
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 6

- 1404 թ. – Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվեց Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
- 1599 թ. – ծնվել է Դիեգո Վելասկեսը, իսպանացի հռչակավոր նկարիչ (մահ. 1660 թ.)։
- 1606 թ. – ծնվել է Պիեռ Կոռնեյլը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, նրան համարում են «ֆրանսիական ողբերգության հայր» (մահ. 1684 թ.)։
- 1799 թ. – ծնվել է Ալեքսանդր Պուշկինը, ռուս մեծանուն գրող, բանաստեղծ (մահ. 1837 թ.)։
- 1903 թ. – ծնվել է Արամ Խաչատրյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1978 թ.)։
- 1917 թ. – ծնվել է Քըրք Քըրքորյանը, ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին (մահ. 2015 թ.)։
- 1946 թ. – Նյու Յորքում ստեղծվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիան՝ NBA։
- 1969 թ. – մահացել է Արա Սարգսյանը, հայ քանդակագործ (ծն. 1902 թ.)։
- 1982 թ. – Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսրայելական զինված ուժերը մտան Լիբանան «Լիբանանի ազատագրման կազմակերպությունը» ոչնչացնելու համար։
- 1984 թ. – ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրեց իր ստեղծած Տետրիս խաղը։
- 2002 թ. – Միջերկրական ծովի վրա աստերոիդ պայթեց։