Կաղապար:Այսօր/Հունվարի 12
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 12
- 1628՝ ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն (մահ. 1703 թ.)։
- 1665՝ մահացել է Պիեռ դե Ֆերման, ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս (ծն. 1601 թ.)։
- 1876՝ ծնվել է Ջեկ Լոնդոնը, ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ։
- 1910՝ ծնվել է Լուիզա Ռայները, թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամենաերկար ապրած օսկարակիր անձնավորությունը, մահացել է 2014 թ. 104 տարեկանում։
- 1933՝ Երևանում գործարկվեց առաջին տրամվայը։
- 1941՝ ծնվել է Ռուբեն Մաթևոսյանը, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
- 1964՝ տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիակայի հետ ստեղծվեց Տանզանիան։
- 1998՝ ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆթանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
- 2004՝ աշխարհի ամենամեծ Քուին Մերի 2 օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը
- 2010՝ Հայիթիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց մոտ 316.000 մարդ, մոտ 311.000-ը վիրավորվեցին։
- 2015՝ Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։